ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Իրանի և Չինաստանի հետ դիվանագիտությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Իրանի և Չինաստանի հետ դիվանագիտությունից

23:40 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել դիվանագիտությունից՝ Թեհրանի և Պեկինի հետ հարաբերություններում։

«Իրանի և Չինաստանի առումով, կարծում եմ, կան հնարավորություններ ոչ միայն զսպման և հակազդեցության, այլ նաև դիվանագիտության առումով: Չինաստանի դեպքում դիվանագիտությունը անհրաժեշտ է մրցակցությունն արդյունավետ կառավարելու և ավելի լավ հասկանալու համար, թե ինչնպես
երկու մեծ տերությունները կարող են գոյակցել»,- ասել է նա CNN International-ի եթերում:

Միևնույն ժամանակ, Սալիվանն ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ինչ-որ «մեծ գործարքի» կնքման հնարավորությանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի խոսքով՝ Պեկինի հետ հարաբերություններում «մրցակցային ասպեկտի» պատճառով Վաշինգտոնը պետք է «ուժեղացնի իր մրցունակությունը, այլ ոչ թե Չինաստանին վաճառի առաջադեմ տեխնոլոգիաներ», որոնք կարող են օգտագործվել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ։

«Բայց ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի և Չինաստանի ղեկավարի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները կարող են ավելի մեծ կայունություն բերել և հնարավորություններ ստեղծել մեր համագործակցության համար այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար»,-եզրափակել է նա։

Սալիվանը հավելել է, որ «Իրանի դեպքում» տեսնում է նոր միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու «իրական հնարավորություն»։

«Դա հետաքրքիր կլիներ, քանի որ Թրամփն էր, որ դուրս եկավ միջուկային վերջին համաձայնագրից, բայց միգուցե այս անգամ նա կարողանա դա կազմակերպել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է Իրանը», ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։

Նա պնդել է, որ այսօր «Իրանը թուլացել է», և դա կարող է ստիպել Թեհրանին միջուկային ռումբ ստեղծել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP