21:24 23.12.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։
Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, ինքը սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ Ընտրությունների ժամկետը համաձայնեցնելու համար, ըստ նրա, «Վրացական երազանքը» ժամանակ ունի մինչև դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Զուրաբիշվիլին հայտարարում է, որ եթե իշխող կուսակցությունը չգնա զիջումների, ապա կմնա երկրորդ սցենարը՝ «ռեժիմի փլուզումը»։ Միաժամանակ նա մտադիր է մնալ երկրի նախագահ՝ չնայած ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։
«Այս ժամանակաշրջանը տնօրինելու համար ստեղծվելու է խորհուրդ, այս խորհրդի մանդատը լինելու է մի բան՝ նոր ընտրությունների փաստաթղթի նախապատրաստվում, որը, հավանաբար, կորոշվի ընտրությունների համար բոլոր նվազագույն պայմանները, որպեսզի դրանք արագ անցկացվեն»,-ասել է Զուրաբիշվիլին։
Ըստ նրա՝ ռեժիմի տապալումը տեղի կունենա հենց իշխանության ձեռքով, որը ժամանակին չի տեսել «ինչպես վարվել այս երկրի հետ և վստահություն պահպանել իր նկատմամբ»։ Զուրաբիշվիլին կոչ է արել համախոհներին պատրաստ լինել «երկրորդ փուլին», եթե իշխող կուսակցությունը հրաժարվի կրկնակի ընտրություններ անցկացնելուց։
Դեկտեմբերի 22-ին Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ, իշխող կուսակցությունից պահանջել է համաձայնեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ մինչև դեկտեմբերի 29-ը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է նստել «Վրացական երազանքի» ցանկացած ներկայացուցչի հետ բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել էր Զուրաբիշվիլիին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու մտադրության մհետևանքների մասին, որը Զուրաբիշվիլիի համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...