23:45 23.12.2024
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկուշաբթի օրը վարչապետ Մարչել Չոլակուին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն, հայտնում է Associated Press-ը (AP):
«Սա պարզ մանդատ չէ ապագա կառավարություն ստեղծելու համար, մենք գիտենք, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, և մեր կոալիցիան ուղղված է քաղաքացիների, ազգի վստահության վերականգնմանը»,- ասել է Չոլակուն:
Սակայն, պարզաբանում է AP-ն, նախագահի որոշումը դեռ պետք է ստանա խորհրդարանի հաստատումը։
Նոր իշխող կոալիցիան, որի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ավելի վաղ, պետք է բաղկացած լինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որի առաջնորդն է Չոլակուն, աջ կենտրոնամետ Ազգային ազատական կուսակցությունից, «Հունգարացիների դեմոկրատական միությունը Ռումինիայում»-ից, ինչպես նաև խորհրդարանական՝ երկրում բնակվող 19 այլ ազգային փոքրամասնությունների միավորող խմբից։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են նոր նախագահական ընտրություններում եվրոպամետ թեկնածու առաջադրելու ծրագրի շուրջ։ Նոր նախագահական ընտրությունների ամսաթիվը դեռ որոշված չէ:
«Բոլորը, ովքեր ստորագրել են քաղաքական համաձայնագիրը, հասկանում են այն ազդանշանը, որ ռումինացիները ուղարկեցին համընդհանուր ընտրություններում»,- վստահեցրել է Չոլակուն։
Դեկտեմբերի 1-ին Ռումինիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են երկրի զարգացման եվրոպական ուղին կողմնորոշված կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել են սոցիալ-դեմոկրատները։
Նոյեմբերի 24-ին Ռումինիայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Փուլի առաջատարը անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն էր. երկրորդ փուլը սպասվում էր դեկտեմբերի 8-ին։ Բայց գրեթե երկրորդ փուլի նախօրեին Ռումինիայի Սահմանադրական դատարանը որոշեց չեղյալ համարել առաջին փուլի արդյունքները՝ պատճառաբանելով «ընտրական գործընթացի ակնհայտ խախտումներ»։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...