Հարավային Կորեայի նախագահի փաստաբաններն այցելել են հակակոռուպցիոն վարչություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Հարավային Կորեայի նախագահի փաստաբաններն այցելել են հակակոռուպցիոն վարչություն

13:00 12.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ Յոլի փաստաբաններն այցելել են բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակ՝ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։

«Հունվարի 12-ին կեսօրից հետո կասկածյալ Յունի փաստաբաններն այցելել են քաղաքացիական վերաքննիչ բողոքների բաժին և հանձնել շահերի պաշտպանի նշանակման փաստաթուղթը»,- հայտնել են վարչությունից։

Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, քննիչների հետ հանդիպման ժամանակ բաժին այցելած փաստաբաններն ասել են, որ խորհրդակցություններ են անհրաժեշտ ոստիկանության և նախագահի անվտանգության ծառայության միջև ֆիզիկական բախումների հնարավորությունը վերացնելու համար։

Նախագահի կողմը նաև պնդում է, որ պետության ղեկավարը չի կարող ձերբակալվել իշխանության չարաշահման հոդվածով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

09:50 20.05.2025

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

Երեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

09:40 20.05.2025

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

09:35 20.05.2025

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ: «Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- […] ...

Նեթանյահուն մերժել է Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի սպառնալիքները՝ Գազայի հատվածում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ

09:30 20.05.2025

Նեթանյահուն մերժել է Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի սպառնալիքները՝ Գազայի հատվածում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի սպառնալիքները՝ «կոնկրետ միջոցներ» ձեռնարկելու Գազայում պատերազմի հետ կապված, հայտնել են նրա գրասենյակից։ Նրա հայտարարության համաձայն՝ հրեական պետությունը չի հրաժարվի ինքնապաշտպանությունից եւ մտադիր է պաղեստինյան անկլավում հասնել «լիակատար հաղթանակի»։ Մայիսի 19-ի երեկոյան Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն է տարածել, որում […] ...

Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում նոր գործողությունների մեկնարկից հետո առաջին զինվորի սպանության մասին

09:20 20.05.2025

Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում նոր գործողությունների մեկնարկից հետո առաջին զինվորի սպանության մասին

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում մարտերի ժամանակ իր ևս մեկ զինվորի մահվան մասին։ Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ զոհվել է 22-ամյա սերժանտ Յոսեֆ Յեհուդա Հիրակը, ով ծառայում էր 401-րդ զրահատանկային բրիգադի «Երկաթե հետքեր» մարտական ​​ինժեներական գումարտակում։ Նշվում է, որ նա զոհվել է «Գազայի հատվածի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ»։ Սա իսրայելական բանակի զոհերի […] ...

BACK_TO_TOP