«Վեոլիա ջուր» ընկերության խաբված բաժանորդները 50-ից ավելի դիմում-բողոքներ են ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+11.39 oC

«Վեոլիա ջուր» ընկերության խաբված բաժանորդները 50-ից ավելի դիմում-բողոքներ են ներկայացրել

12:40 11.04.2018

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը ապրիլի 11-ին լրագրողներին ներկայացրել է «Վեոլիա ջուր» ընկերության դեմ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները, որոնց թիվը 50-ից ավելի է:

Ներկայացնելով իրավիճակը՝ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ քաղաքացիներից ստացված գրեթե բոլոր բողոքները նույնանման էին: Մասնավորապես, «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն այցելում են բնակարաններ, փոխում ջրաչափերը և առանց որևէ արձանագրություն կազմելու դրանք տանում են իրենց հետ: 20 օր անց ակտ է գալիս բնակիչներին, որ արտաքին միջամտության հետքեր կան ջրաչափերի վրա, և նշանակում են տուգանք՝ մոտավոր 50 հազար դրամի չափով: Օրենքը, սակայն, նախատեսում է, որ արտաքին միջամտության հետքերը պետք է հաստատվեն փորձաքննությամբ, ինչը չի արվել:

«Նախորդ տարվա ընթացքում «Վեոլիա ջուր»-ը 648 ակտ է կազմել քաղաքացիների նկատմամբ: Մենք սկսեցինք ուսումնասիրել, իհարկե, ոչ բոլորը հասցրեցինք, ստացանք համապատասխան պարզաբանումներ չափագրման ինստիտուտից և պարզեցինք, որ որևէ ուսումնասիրություն չի իրականացվել, այսինքն՝ ստացվում է, որ տուգանքի բոլոր ակտերը ապօրինի են, չեն համապատասխանում նորմատիվ ակտերին: Հակված ենք կարծելու, որ բոլոր 648 ակտերն էլ նույնանման են ու անօրինական»,- ասաց Խաչատուր Մարոզյանը: 

Խնդրի մասին պարզաբանում ստանալու նպատակով Մարոզյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է նաև «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չի ստացել:

«Հարցում կատարեցինք, և մեզ միայն ասացին, որ հետազոտման առարկա է, կպատասխանեն: Մենք նաև որոշակի թվային տվյալներ էինք պահանջել, որը հնարավոր էր տրամադրել 5-օրյա ժամկետում, բայց չեն արել առ այսօր»,- նշեց Մարոզյանը:

Քաղաքացիների մեծ մասը տուգանքներն արդեն վճարել է, մի մասն էլ մաս-մաս է վճարում: Ստացված դիմում-բողոքները հիմնականում Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների բնակիչներից են ստացվել: Խնդրի մասին նաև իրավասու մարմիններն են տեղեկացվել:

Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ լայնամասշտաբ քննության առարկա է և զբաղվում են դրանով, իսկ ՀԾԿՀ-ի կողմից վարչական վարույթ է հարուցվել, և արդեն իսկ 5 մլն դրամի չափով տուգանվել է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP