20:50 18.03.2025
Մրցավար Մատեո Լաոսը հայտնել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն:
Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու: 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել:
«Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր անցնում, սակայն կար մի պահ, երբ գնդակը Խուանֆրանից անդրադարձավ Մեսսիին, և նա գոլ խփեց: Իմ կանգնած դիրքից անհնար էր տեսնել այդ հպումը: Ես պատրաստ էի իմ ձեռքի ու ոտքի բոլոր 20 մատների վրա գրազ գալ, որ գնդակն անդրադարձել էր Ֆաբրեգասից:
Այո՛, նման դեպքերում կարելի է դժգոհել մրցավարի օգնականից, բայց միակ մարդը, որը պատասխանատու էր որոշման համար, ես էի»,- ասել է մրցավարը:
«Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, և չեմպիոն էր դարձել մադրիդյան ակումբը:
20:40 07.08.2025
Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնիՀայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:25 07.08.2025
Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացելՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...
20:16 07.08.2025
Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունըՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...