11:33 08.04.2025
Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
16:35 07.05.2025
Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցըԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշները ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին: Գևորգ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքների գերակայության և համապարփակ արդարադատության սկզբունքներին, հետևողական քայլեր է ձեռնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, վերջին տարիներին իրականացվում են մի […] ...
16:25 07.05.2025
Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանքՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 6-ին` ժամը 13.45-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդու` Աշտարակի 36-ամյա և Մեծամորի 37-ամյա բնակիչների: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտված […] ...
16:19 07.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասինՀնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...
16:13 07.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...
16:08 07.05.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունըՄեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...
16:02 07.05.2025
Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...