Telegraph. Մեծ Բրիտանիայի ընկերությունը Եվրոպայում իրականացրել է առաջին «թռչող տաքսիի» թռիչքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+29.09 oC

Telegraph. Մեծ Բրիտանիայի ընկերությունը Եվրոպայում իրականացրել է առաջին «թռչող տաքսիի» թռիչքը

09:50 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրիտանական Vertical Aerospace ընկերությունը Եվրոպայում իրականացրել է «թռչող տաքսիի» առաջին թռիչքը բաց տարածքում, որը նախատեսվում է օգտագործել առաջիկա տարիներին ուղևորներ տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph (DT)-ն։

Նշվում է, որ VX4 էլեկտրական ինքնաթիռի նախատիպը փորձնական թռիչք է կատարել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոթսվոլդս շրջանի վրայով՝ արագացման համար օգտագործելով տեղական օդանավակայանի թռիչքուղին։ Հրատարակության տվյալներով՝ հաջորդ փորձարկումը նպատակաուղղված կլինի VX4-ի ուղղահայաց թռիչքի և թևավոր թռիչքի հնարավորությունների ցուցադրմանը։

Ավելի վաղ տրանսպորտի փոխնախարար Մայք Քեյնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատ) անդամներին ասել էր, որ կառավարությունը հույս ունի մինչև 2028 թվականը ստեղծել «թռչող տաքսի»։

DT-ն հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Vertical Aerospace-ին միլիոնավոր ֆունտ ստերլինգ է տրամադրել VX4-ը մշակելու համար։ Ինչպես նշել է թերթը, այն կարող է տեղափոխել չորս ուղևոր, ունի մինչև 160 կմ թռիչքի հեռավորություն և մինչև 240 կմ/ժ արագություն։

Vertical Aerospace-ը հիմնադրվել է գործարար Սթիվեն Ֆիցպատրիկի կողմից, ով նախկինում հիմնադրել է OVO Energy էներգետիկ ընկերությունը և եղել է Manor Racing թիմի սեփականատերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

15:05 29.05.2025

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...

SHANTNEWS

15:00 29.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

14:50 29.05.2025

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...

Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասին

14:38 29.05.2025

Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասին

Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

14:29 29.05.2025

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

14:20 29.05.2025

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...

BACK_TO_TOP