09:40 28.05.2025
Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգի ներքին անվտանգության ուժերի հրամանատար Ահմեդ ադ-Դալաթին հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը մասնակցել է Իսրայելի ներկայացուցիչների հետ անվտանգության հարցեր քննարկելու համար ուղիղ շփումների։
«Ես կտրականապես հերքում եմ իսրայելական կողմի հետ որևէ ուղղակի բանակցություններին իմ մասնակցության մասին տեղեկատվությունը և վստահեցնում եմ ձեզ, որ այդ մեղադրանքները անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը», – նրա խոսքերն է մեջբերել սիրիական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Այս առումով ալ-Դալաթին ընդգծել է, որ «Սիրիայի ղեկավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սիրիացի ժողովրդին, հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու համար»։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սիրիայի և Իսրայելի նոր կառավարությունների ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում մի քանի հանդիպումներ են անցկացրել առանց միջնորդների՝ անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանային գոտում լարվածությունը նվազեցնելու նպատակով։
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...
14:20 29.05.2025
Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ ԱնչելոտիԲրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...
14:11 29.05.2025
Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղումՄայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
14:01 29.05.2025
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին […] ...
13:52 29.05.2025
1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար ՎանաձորումՄայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...