18:56 02.06.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 1-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին: Շրջայցին մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտները:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը:
Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։
Ելույթով հանդես է եկել նաև նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։ Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով, շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո:
Դեսպան Սոբհանին, իր հերթին, կարևորեց Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորեց բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով այն որպես տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն Հայաստանում։
10:51 04.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:45 04.06.2025
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...
10:40 04.06.2025
Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվել է ավտոմեքենաՀունիսի 4-ին, ժամը 07:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 07։43-ին: Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին այրվել է Samand մակնիշի ավտոմեքենան: ...
10:35 04.06.2025
Դեսպան Մակունցը հանդիպել է Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետՀունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ […] ...
10:30 04.06.2025
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպքՀունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի […] ...
10:25 04.06.2025
ՄԻՊ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին, հխյտնում են Պաշտպանի աշխխտակազմից։ «Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...