Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+18.09 oC

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկիներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում: Վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան:

Նշվել է, որ 2022-2024 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ:

Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին

10:25 04.06.2025

ՄԻՊ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին, հխյտնում են Պաշտպանի աշխխտակազմից։ «Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են

10:18 04.06.2025

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: «Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը […] ...

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024թ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին

10:12 04.06.2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024թ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

10:05 04.06.2025

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են ՆԳՆ-ից։ «Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։ Հանդիպման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 04.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

23:59 03.06.2025

Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...

BACK_TO_TOP