19:44 02.06.2025
Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։
Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։
ANI գործակալության տեղեկացմամբ՝ որոշ շրջաններում Բրահմապուտրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10 000 մարդ, իսկ Մեգհալայայում տուժել է 10 շրջան։
Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Ասամի նահանգում 19 շրջանի 764 գյուղ տուժել են հեղեղումների հետևանքով։ Ընդհանուր առմամբ, տուժած բնակիչների թիվը կազմել է 360 000։Reuters-ի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել է ավելի հորդ անձրևներ։
Հնդկաստանի կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ Հիմալայների Սիկկիմի նահանգում արգելափակված ավելի քան հազար զբոսաշրջիկներ հունիսի 2-ին տարհանվել են, իսկ Մեգհալայայի նահանգում բանակային փրկարարական խմբեր են գործի դրվել՝ ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 500 մարդու փրկելու համար։
Հնդկաստանի հյուսիս-արևելքում և Բանգլադեշում հաճախ են տեղի ունենում տեղատարափ անձրևներ, որոնք առաջացնում են սողանքներ և հեղեղումներ՝ բացասաբար ազդելով միլիոնավոր մարդկանց վրա։
11:30 04.06.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված երկու արկերի։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածները հասցվել են հրետանու կողմից։ Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ գրանցել են «սիրիական տարածքից երկու արկերի արձակում», որոնք «թռել են Իսրայելի տարածք և ընկել […] ...
11:25 04.06.2025
Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններըՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները և հրավիրել նրան Ուկրաինա։ «Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը»,-գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Երմակը նշել է, որ ինքը Ուիթկոֆին պատմել է նաև մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի […] ...
11:15 04.06.2025
Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներիցՉինաստանը կոչ է անում ուկրաինական ճգնաժամի կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները։ «Չինաստանը ուշադրություն է դարձրել համապատասխան հաղորդագրությունների վրա։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական և հստակ է», -ասել է Չինաստանի […] ...
11:10 04.06.2025
Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...
11:05 04.06.2025
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ը, բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից […] ...
11:00 04.06.2025
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիր կնքելԹեհրանը պատրաստ է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ՝ ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիում ստեղծելու համար, եթե այն գտնվի Իրանի տարածքում, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։ Կիրակի օրը Axios-ը հաղորդել է, որ Օմանի իշխանությունները առաջարկել են ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում, որը կհարստացնի ուրանը «քաղաքացիական նպատակներով»՝ ԱՄՆ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հովանու […] ...