15:16 10.06.2025
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած: Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:
16:10 11.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետՄայիսի 10-ին աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին: ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ […] ...
16:04 11.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ծովային աղտոտվածության կանխարգելման թեմայով պանելային քննարկմանըՀունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը: Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, […] ...
15:56 11.06.2025
Երկու օր շարունակ վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները. ԱվինյանԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգում՝ բաց երկնքի տակ, մենք վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հունիսի 13-ին Երևանի բալետային փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ ...
15:48 11.06.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 09.00-21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի և Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
15:41 11.06.2025
«Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետՄադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Լանգլեն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել մադրիդյան ակումբում: Վերջին օրերին Լանգլեն խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: 2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ, խփել է 3 […] ...
15:35 11.06.2025
2024 թ. Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 […] ...