Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+23.09 oC

Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր

14:44 11.06.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։

Պատվիրակությունը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։

Հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր, առկա մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման առավել թափանցիկ, հասանելի և արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ կողմերի տեսլականը։

Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում թվային լուծումների ընդլայնման հնարավորություններին՝ շեշտադրելով արհեստական բանականության, տեխնոլոգիական նորարարությունների կիրառման և ծառայությունների մատչելիության սկզբունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»

22:08 12.06.2025

Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»

Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»։ 51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի սիցիլիական ակումբի հետ: Այս մասին հայնում է La Gazzetta dello Sport-ը: Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա սերիա: Բարձրագույն դիվիզիոնի նորեկը որպես փոխհատուցում կստանա 700 հազար եվրո: «Պալերմոն» Բ սերիայի նախորդ մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը: ...

SHANTNEWS

22:00 12.06.2025

SHANTNEWS

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում

21:54 12.06.2025

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 6.4կմ է։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա, իրականացվել են հողային աշխատանքներ, այժմ տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ ...

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը  հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

21:43 12.06.2025

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին: Այս մասին հայտնել են ՆԳՆ նախարարությունից: Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ […] ...

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

21:31 12.06.2025

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 58-ամյա բնակիչը ապօրինի աճեցնում ու մշակում է կանեփ տեսակի բույս և պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ սարդարապատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց  «Ռեալ»

21:23 12.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով: ...

BACK_TO_TOP