ՀՅԴ-ն ողջունել է Սերժ Սարգսյանի կոչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

ՀՅԴ-ն ողջունել է Սերժ Սարգսյանի կոչը

13:18 21.04.2018

ՀՅԴ-ն ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:  

Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար: Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել:

Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում: Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար,-ասվում է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հաղորդագրությա մեջ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

16:31 02.05.2024

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

16:22 02.05.2024

ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

2024թ․ մայիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային […] ...

Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

16:16 02.05.2024

Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն: Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

16:12 02.05.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա […] ...

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

16:06 02.05.2024

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

15:51 02.05.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են […] ...

BACK_TO_TOP