46-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

46-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ

21:00 09.10.2018

ՀՀ քննչական կոմիտեց հայտնում են, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18։55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Վիրահատության ժամանակ՝ նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում, Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախնական քննությամբ կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ն.Հովհաննիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Վաղարշապատի կենտրոնական հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վաղարշապատի բնակիչ է` ծնված 1967 թ.։

Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, համալիր մանրաթելային, դատահետքաբանական, տեսաձայնագրային և համակարգչատեխնիկական փորձաքննություններ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը

13:34 12.05.2025

Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։ «Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում […] ...

Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիս

13:24 12.05.2025

Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիս

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Այս […] ...

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

13:17 12.05.2025

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...

Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

13:10 12.05.2025

Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:58 12.05.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ ​ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...

Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումը

12:49 12.05.2025

Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...

BACK_TO_TOP