Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են երկկողմ այցերը դյուրացնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.7 oC

Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են երկկողմ այցերը դյուրացնելու հարցը

11:57 13.10.2018

Հայաստանի և Կանադայի պատվիրակությունների ընդլայնված և նեղ կազմով հանդիպումներից հետո վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն այսօր ասուլիսի են մասնակցել:

«Քննարկել եմ հարցերի բավականին լայն շրջանակ, բոլոր հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ունենք պարոն Թրուդոյի նման քաղաքական գործչի աջակցությունը Հայաստանում Ժողովրդավարության զարգացման գործում և այդ ուղղությամբ հստակ քայլերով գնալու ենք առաջ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ լավ մթնոլորտը պետք է գործի վերածել:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհակալություն է հայտնել արտակարգ ընդունելության և բարեկամական խոսքով դիմելու համար:

«Մեր բարեկամությունը դուք ավելի ամրացրեցիք այս շաբաթվա ընթացքում: Մենք շարունակում և բազմապատկում ենք մեր երկրների կապերը: Այստեղ՝ Երևանում, ես հնարավորություն ունեցա այցելելու նաև Ցեղասպանության հուշահամալիր, շատ զգացմունքային քայլ էր դա: Աշխարհը պետք է շարունակի պայքարել Ցեղասպանությունների դեմ: Կանադայում 60 հազար հայ կա, որը հարստացնում է մեր ունեցած համայնապատկերը: Ձեր համայնքն ապացուցում է այն փաստը, որ բազմազանությունը Կանադայի ուժեղ կողմն է: Ես և նիկոլը քննարկել ենք մեր ապագա քայլերը, որոշեցինք դյուրացնել խնդիրները մեր ճամփորդողների համար: Քննարկել ենք երկկողմ հնարավոր համաձայնագրի հարցը», – ասել է Ջասթին Թրյուդոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

23:07 12.05.2025

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

Հունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել է «Դեբրեցենին» և հաղթել 4-2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: 20-ամյա ֆուտբոլիստը կրկին խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հունգարիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» 60 միավորով երկրորդն է և երեք միավորով է հետ գործող չեմպիոն «Ֆերենցվարոշից»: ...

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակը

22:55 12.05.2025

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակը

Հնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցը

22:42 12.05.2025

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

22:30 12.05.2025

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

22:22 12.05.2025

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...

BACK_TO_TOP