Երբ կարձակվի ՀՀ Ազգային ժողովը վարչապետի հրաժարականի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.09 oC

Երբ կարձակվի ՀՀ Ազգային ժողովը վարչապետի հրաժարականի դեպքում

17:11 13.10.2018

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծություն է ներկայացրել այն մասին, թե երբ է արձակվում ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում:

«ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածով սահմանված ժամկետները կարգավորվում են՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ստորև նշված հոդվածներով.

Այսպես՝

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ խմբակցություններն ԻՐԱՎՈՒՆՔ ունեն, այլ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐ են առաջադրելու վերչապետի թեկնածու։ Ընդորում, վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել յոթնօրյա ժամկետում՝ սկսած ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու օրվանից։

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը»:

Այսինքն, օրենսդիրը հնարավոր բոլոր իրավիճակներում քվեարկության օր է սահմանել վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում»:

Այսինքն, «քվեարկության օրը» վարչապետ չընտրվելու դեպքում, յոթ օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, ընդ որում օրենսդիրը չի նախատեսել որևէ բացառություն՝ վարչապետի չընտրվելու պատճառների վերաբերյալ (ընտրության օրը քվորում չի եղել, կամ թեկնածու չի առաջադրվել, կամ թեկնածուի օգտին չեն քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը): Օրենսդիրը ամրագրել է, որ քվերակության օրվանից սկսած վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել՝ վեց օրվա ընթացքում։

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ եթե կրկին որևէ պատճառով, այդ թվում իմ կողմից վերը նշված պատճառներից որևէ մեկով վարչապետ չի ընտրվում, ՀՀ Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, այսինք որևէ լրացուցիչ որոշում կայացնելու կարիք չկա՝ ՀՀ Ազգային Ժողովը նույն օրը համարվում է արձակված։

Ինչ վերաբերում է վերը նշված հոդվածի 6-րդ մասում ժամկետի հաշվարկման համար օգտագործված «քվեարկությունից հետո» սահմանմանը, ապա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունվի օրենսդրի կողմից ամրագրված «քվեարկության համար նախատեսված օրը», որը, ինչպես վերը նշեցի, հանդիսանում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։ Նման մեկնաբանումը բխում է տվյալ նորմի նպատակից, ինչը նկատի է ունեցել օրենսդիրը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդված)»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP