11:53 15.10.2018
Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն էր քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել են գիտաժողովի մեկնարկին և հանդես եկել ողջույնի խոսքով։
Հակոբ Արշակյանը նշել է, որ չնայած ՏՏ զարգացման մասին շատ է խոսվում, բայց քչերն են մեր հասարակության մեջ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Շատերը տեղյակ չեն զարգացման ուղղություններից ու մասշտաբներից։ Եվ խնդիր կա շատ խոսել, լուսաբանել ոլորտի զարգացումն ու ուղղությունները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ հետաքրքրվեն բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությամբ, հետազոտողները իմանան շուկայում գործող ընկերությունների մասին, իսկ մասնավոր հատվածն էլ տեղյակ լինի գիտահետազոտական կենտրոններից, նրանց ընթացիկ հետազոտություններից ու արդյունքներից։
Միջոցառման երկու օրերի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, անցկացվել են զուգահեռ նիստեր վերականգնվող էներգետիկայի, կիբերանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման և քվանտային հաշվարկների թեմաներով։
Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին, ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են այն ուղղություններն ու խնդիրները, որոնք կարող են լուծվել նորարարական հետազոտությունների արդյունքում։
Միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։ Աջակցում են Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագիրը, «SmartGateVC»-ի ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և այլ գործընկեր կառույցներ։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...