Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.09 oC

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին

15:50 15.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի հետ երկօրյա այցով գտնվում է Արցախում:

Այսօր առավոտյան Նունե Սարգսյանը, ԱՀ առաջին  տիկին  Անահիտ  Սահակյանը  և ԱՀ  կրթության, գիտության և սպորտի  նախարար Նարինե Աղաբալյանն  այցելել  են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց:

ՀՀ  նախագահի կինը դպրոցի տնօրինության հետ շրջել  է կրթօջախով՝  ծանոթացել   դպրոցի  պայմաններին, շփվել աշակերտների  և  ուսուցիչների  հետ: Նունե Սարգսյանը ներկա լինելով  աշակերտների պարի դասին, նրանց  հետ շուրջպար է բռնել: Նա դպրոցին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերից:

Այնուհետև հյուրերը մեկնել են «Սոսե»  մանկապարտեզ, որտեղ  փոքրիկները  նրանց  դիմավորել  են  աղ  ու  հացով: Նրանք ծանոթացել են մանկապարտեզի շենքային  պայմաններին ու  հնարավորություններին, շփվել  փոքրիկների հետ և ներկա գտնվել Նունե Սարգսյանի՝ Արցախի բարբառով թարգմանված «Քաչալ ոզնին» հեքիաթի բեմադրությանը:

Նունե Սարգսյանը մանկապարտեզին ևս նվիրել է իր հեղինակած հեքիաթների գրքերից՝ հույս հայտնելով, որ իր ստեղծագործությունները դաստիարակները կընթերցեն երեխաների համար:

«Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Նունե Սարգսյանն ասել է, որ ինքն առաջին անգամ է  Արցախում, և իր այցը կրում է ճանաչողական բնույթ:
«Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել: Ամբողջ ճանապարհին հիանում էի Արցախի հիասքանչ բնությամբ: Ես շատ եմ հավանել այս չքնաղ երկիրն ու ժողովրդին: Ուզում եմ իմ կապն  ավելի ամրապնդել Արցախում ապրող երեխաների հետ: Այցիս ընթացքում ուզում եմ տեսնել ու լսել մարդկանց, ծանոթանալ Արցախի խնդիրներին ու ձեռքբերումներին: Հասցրել եմ  լինել Դադիվանքում, իրավամբ, այն կարելի է համարել Արցախի մարգարիտը: Իմ հոգին կապված  է արցախցիների հետ և ես  կրկին կայցելեմ  Արցախ»,- ավելացրել է Ն. Սարգսյանը՝ նշելով, որ այցի ընթացքում ինքը կլինի նաև Շուշիում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP