Վերաօծվել է Լանջիկի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Վերաօծվել է Լանջիկի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին

11:39 28.10.2018

Վերանորոգումից հետո հոկտեմբերի 27-ին վերաօծվել է Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին։ Ներքին հարդարման և ամրացման աշխատանքները կատարվել են  ռուսաստանաբնակ համագյուղացիների, «Հայկական Կարիտասի» և Անիի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1855 թվականին։ Այն սև ու կարմիր քարերի համադրությամբ միանավ բազիլիկ կառույց է։ Տարիներ առաջ ունեցել է նաև վերնահարկ, որը նախատեսված է եղել եկեղեցական երգչախմբի համար, իսկ խորհրդային տարիներին քանդվել ու վերածվել է պահեստի։ Տասնամյակների ընթացքում եկեղեցու պատերը խոնավությունից խարխլվել էին, իսկ փայտյա հատակն ամբողջությամբ փտել էր։

19-րդ դարի եկեղեցու վերանորոգման ընթացքում ներքին հարդարում և ամրացում է կատարվել: Այս աշխատանքների համար միակ պահանջն այն է եղել, որ եկեղեցում ոչինչ չպետք է փոխվեր, այսինքն՝ վերանորոգումը պահպանելու էր նախկին տեսքը: Այդուհանդերձ, որոշակի փոփոխություն եկեղեցում տեղի է ունեցել, բայց ոչ թե եղածն է փոխվել, այլ նոր կառույց է ավելացել: Գլխավոր մուտքի վերնամասում զանգակատուն է կառուցվել ու խաչ տեղադրվել: Նոր կառույցն օծվեց, վերանորոգված մասն էլ վերաօծվեց։

Օծման ծիսակարգից հետո Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ նաև պատարագ մատուցվեց, որի ընթացքում էլ եկեղեցու բարերարներին փոխանցվեցին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պապական օրհնությունները։ Հայաստանում կաթողիկե ամենամեծ համայնքը Շիրակի մարզում է: Այստեղ կաթողիկե 12 գյուղ ու բնակավայր կա, 8 եկեղեցի ու 20 հազար հավատացյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

17:52 12.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Օգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

BACK_TO_TOP