Շիրակի մարզում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի իրականացումն ու կառավարումը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի իրականացումն ու կառավարումը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը

19:18 29.10.2018

2010 թվականից Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցներում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ներդրվեց դպրոցական տաք սնունդ ծրագիրը, որի շրջանակներում առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին օրական մեկ անգամ տրամադրվում է սնունդ։ Ծրագիրը ութ տարի է՝ ֆինանսավորում է ՌԴ կառավարությունը։ Ծրագրից օգտվում են բոլոր մարզերի դպրոցները:

Այժմ ամեն տարի հաջորդաբար մարզերից մեկում ծրագրի հետագա կառավարումն ու  իրականացումը կհանձնվի ՀՀ կառավարությանը։ Այսօր Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ծրագրի՝ Շիրակի մարզի տվյալներն ամփոփելու ու կառավարությանը փոխանցելու միջոցառումը, որին ներկա են գտնվել կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներն ու ֆինանսավորող ռուսական կողմի ներկայացուցիչները։

Ինչքանո՞վ է կարևոր տարրական դասարանների սովորողների համար տաք սննդի տրամադրումը, անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքներով ապացուցեցին: Բացի նրանցից, որ մարզի 150 դպրոց ստանում է առողջարար ու մեծ կալորիականությամբ սնունդ, նաև դպրոցների խոհանոցներն են վերանորոգվել ու նոր գույք ստացել: Ծրագիրը շարունակական է, բայց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կառավարումն իրականացնելը մարզում պաշտոնապես փոխանցվեց ՀՀ կառավարությանը:

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ այս տարվանից փոխվել է նաև աշակերտներին տրվող սննդի ցանկը: Նախկին  6-ի փոխարեն դպրոցներին հիմա տրամադրվում է 20 անուն սննդամթերք: Ծրագրի շրջանակներում դպրոցական խոհանոցների ու ճաշարանների վերանորոգման և սարքավորումներով հագեցվածության կարիք մարզի 150 դպրոցից ունեն ևս 16-ը: Դրանց հերթ կհասնի հաջորդ տարի։

Հիմնանորոգված ու անհրաժեշտ խոհանոցային գույքով կահավորված թիվ 15 հիմնական դպրոցի ճաշարանում էլ  նախարարի պաշտոնակատարը, հյուրերը ճաշեցին արձակուրդի մեջ գտնվող, բայց հատուկ միջոցառման համար դպրոց եկած աշակերտների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

17:52 12.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Օգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

BACK_TO_TOP