11:16 21.05.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 21-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 55 դեպք։
Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքեր։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպքեր:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...
21:00 28.07.2025
Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...
20:50 28.07.2025
«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց ՄեսսիիԱմերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը: ...