«Նվիրիր կյանք» հիմնադրամն իր գործունեությունը չի դադարեցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+23.09 oC

«Նվիրիր կյանք» հիմնադրամն իր գործունեությունը չի դադարեցնում

13:56 21.05.2018

««Նվիրիր կյանք» հիմնադրամը երկու ամսով սառեցրել է գործունեությունը, սակայն չի դադարեցրել այն: Դա նշանակում է, որ երկու ամիս մենք նոր շահառուներ չենք վերցնի, սակայն այն երեխաները, ովքեր բուժում են ստանում հիմնադրամի միջոցներով, շարունակելու են ֆինանսավորվել»,- այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը՝ Ռիտա Սարգսյանի օգնականը:

Այն բանից հետո, երբ հիմնադրամի տնօրենն այս մասին հրապարակում արեց, մամուլում լուրեր տարածվեցին, որ հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը, սակայն հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր հերքեցին լուրերը՝ պարզաբանելով, որ աշխատանքի կազմակերպման համակարգն է փոխվելու երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն հիմնադրամը որևէ կերպ իր գործունեությունը չի դադարեցնելու: 

«Քանի որ Ռիտա Սարգսյանն այլևս առաջին տիկինը չէ և նա դեռևս չի էլ հայտարարել հիմնադրամից դուրս գալու մասին, մենք հավաքվեցինք և որոշեցինք, որ մեր կազմակերպությունը չի ունենա նախագահ: Ամբողջ հարցերը կլուծենք մենք: Կուզենա՞ արդյոք Ռիտա Սարգսյանը՝ որպես հայ կին, որպես հայ մայր, օգնել հիմնադրամին, իսկ ես կարծում եմ, որ կուզենա, կշարունակի օգնել, բայց չենք ունենա նախագահ»,- ասաց հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը: 

Ինչ վերաբերում է նորընտիր վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ապա Շուշանիկ Արևշատյանը պարզաբանեց, որ նա հանդիպել է «Նվիրիր կյանք» հիմնադրամին աջակցող փոքրիկ հիմնադրամների ներկայացուցիչների հետ, սակայն «Նվիրիր կյանք»-ի անդամները հրավիրված չեն եղել: Թե ո՞րն է եղել չհրավիրվելու պատճառը, Շուշանիկ Արևշատյանը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը ասել է, որ հիմնադրամի նախագահ չի ուզում դառնալ, բայց պատրաստ է աջակցել:

««Նվիրիր կյանքը» ամենախոշոր հիմնադրմն է եղել, կա և կլինի: Տարիներ շարունակ մեծ աշխատանք ենք իրականացրել, հիմա ավելի շատ ենք աշխատելու, ավելի մեծ ջանքեր ենք ներդնելու, և հիմնադրամը աշխատելու է: Պետք չէ քաղաքականացնել: Եկեք այդ տհաճ խոսակցությունները դադարեցնենք, հասկացե՛ք, որ ամեն անզգույշ խոսքի հետևում կանգնած է մի ընտանիք, որն ունի շատ մեծ դժբախտություն, չասեմ՝ հոգս, և որ կարդում են նման բաները, պանիկայի մեջ են ընկնում, մտածում են՝ ո՞նց են անելու: Համաձայնեք, աշխարհում չկա ավելի թանկ բան, քան երեխայի ժպիտը»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը: 

Հոգաբարձուների խորհրդի անդամները նաև նշեցին, որ Ռիտա Սարգսյանի դերակատարությունը մեծ էր հիմնադրամում հատկապես գումարներ ներգրավելու հարցում և հիմա պետք է հասկանան, թե ինչ կերպ են այդ հարցերը կարգավորելու:

Հիշեցնենք, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009թ.-ին՝ Ռուսաստանում: Հիմնադիրներն են Մարինե (Ալես) Համբարձումյանը, Լևոն Իգիթյանը և Լևոն Մալխասյանը: 2010թ.-ին հիմնադիրների խնդրանքով հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ դարձավ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Բարեգործական հիմնադրամի ֆինանսական մասը ապահովվել է հետևյալ կերպ՝ 2 տարին մեկ անգամ նամակներ են ուղարկվել 1000 խոշոր հարկատուներին, կազմակերպվել են բարեգործական համերգներ, նկարների ցուցահանդես վաճառքներ: Եղել են նաև մշտական հովանավորներ: Հիմնադրամը հոգում է արյան սուր հիվանդություններով տառապող երեխաներին: Հիմնադրամում ընդգրկված է 685 երեխա, որից 7 տարիների ընթացքում լիարժեք առողջացել են 150-ը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

19:46 02.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

19:30 02.05.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

Սամվել Ղուկասյանը մայիսի 2-ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ղուկասյանը: «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն […] ...

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

19:22 02.05.2024

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի մասնակիցներից բացի՝ հանդիպմանը մասնակցել են նաև քննարկվող հարցերին առնչություն ունեցած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և պետության կողմից ծառայություն ստացող […] ...

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

19:12 02.05.2024

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

Թե’ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե’ որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու […] ...

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP