Շիրակի մարզի թեկնածուները մեկ օր շուտ ամփոփել են քարոզարշավի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզի թեկնածուները մեկ օր շուտ ամփոփել են քարոզարշավի արդյունքները

23:45 06.12.2018

Արտահերթ ընտրությունների նախընտրական պայքարը մեկ օրից ավարտվում է: Քաղաքական ուժերի Շիրակի մարզի կուսակցական շտաբներում, քարոզարշավի ընթացքի կարճ ժամկետով պայմանավորված, շատ բաց տեղերի ու առանձնահատկությունների մասին այսօր են խոսում, հաշվի առնելով այն, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին քարոզչական բնույթի բոլոր հանդիպումներն ու հավաքները չեղյալ են հայտարարվել: Տասնօրյա ընտրապայքարի արդյունքներն են ամփոփել «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու կուսակիցները։

Շիրակի մարզում արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում է 15 թեկնածուներով: Կուսակցության շտաբի անդամները նշում են, որ այս ընթացքում պահպանել են թիմային մոտեցումը այսինքն՝ հանուն կուսակցության քարոզչությունը, բայց 15 թեկնածուներն իրենց հերթին առանձին թիմերով աշխատանքն են ընտրել: Ներքին պայքարն անխուսափելի է, ինչպես մեկ ու կես տարի առաջվա ընտրություններում:

«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակում մարզային իշխանության ներկայացուցիչներ են, իսկ սա քարոզարշավի ընթացքում տեղիք տվեց քննադատությունների: Արդյոք կիրառվել են վարչական ռեսուրս կամ դրա օրինակներ են արդյոք, երբ տարածքային կառավարման պաշտոնյա թեկնածուներին համայնքների ղեկավարները հատուկ միջոցառումների դիմավորման արարողակարգն են կիրառում, ինչը մյուս քաղաքական ուժերի թեկնածուների դեպքում չի արվում :

«Մենք պայքարել ենք վարչական ռեսուրսի օգտագործման դեմ և չի կարող էնպես լինել,որ մենք օգտագործենք էն գործիքակազմը,որի դեմ տարիներ շարունակ պայքարել ենք»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ Սերգեյ Տոնոյանը:

Հեղափոխությունից հետո շարժումից քաղաքական կուսակցության վերածված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը առաջնորդվում է «Ընդդիմութանը՝ ոչ, այլընտրանքին՝ այո» կարգախոսով։ Շիրակի մարզում հինգ ռեյտինգային թեկնածու ունեին, մնացել են երեքը, նրանցից երկուսը ինքնաբացարկ են ներկայացրել։

«Նախորդ ընտրությունները ամբողջությամբ գծագրվում էր գործող ռեժիմի կողմից, այսինքն՝ ընտրությունները դեռ չվերջացած, արդեն իսկ հաշվարկած էր, թե ով քանի քվե ու քանի մանդատ է ստանալու խորհրդարանում, այժմ մենք էդ խնդիրը չունենք և խորհրդարան անցնելու ինտրիգ է առաջացել»,- նախորդ ու ներկա ընտրությունների տարբերության մասին է խոսել «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության Շիրակի մարզային պատասխանատու Վարդան Սրտաշյանը:

«Սասնա ծռեր» կուսակցությունն ունի 11 թեկնածու: Հանդիպումները անհատական չեն, թիմով են շրջում համայնքներում: Իսկ ժողովրդի վերաբերմունքը, ասում են, միանշանակ չէ նրանց հանդեպ, երբեմն ագրեսիա են ցուցաբերում։

«Շատ դեպքերում մարդկանց ապատեղեկատվություն է մատուցվել, լինում են տեղեր, որ մարդիկ սկզբից ուրիշ ձևով են մեզ ընդունում, այնուհետև բացառապես ուրիշ ձևով են մեզ ճանապարհում»,- ընտրողների վերաբերմունքի մասին է խոսել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածու Արտաշես Հարթենյանը:

Գրեթե անփոփոխ կազմով, կարգախոսով ու ծրագրերով ընտրություններին մասնակցող ԲՀԿ  կուսակցության թեկնածուները նախկին բազմամարդ հավաքներից այս քարոզարշավի կարճ ժամկետում հրաժարվել են: Իսկ իրենց ծրագրերն ու թեկնածուներին հանրայնացնելու համար օգտագործել են սոցիալական հարթակը, ինպես նաև հեռուստատեսային բանավեճերը:

Ընտրապայքարում եղած 11 քաղաքական ուժերը միասին Շիրակի մարզում ունեն 114 թեկնածու, նախորդ ընտրությունների համեմատ սա ավելին է: Մեծ մասը երիտասարդ ու նոր դեմքեր են, որոնք քաղաքական գործընթացներին մասնակցում են նոր գաղափարներով ու նոր ձևաչափերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

17:52 12.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Օգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

BACK_TO_TOP