23:44 07.01.2019
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում և օրենքի պահանջով մարզպետի պաշտոնից շուտով հրաժարական կտա:
«Օրենքն է այդպես պահանջում, երբ մանդատը ստանում ես, պետք է պաշտոնից հրաժարվես, բայց ես մինչև երդման արարողությունը կլինեմ Շիրակի մարզպետ»,- պարզաբանել է Կարեն Սարուխանյանը:
Ըստ Կարեն Սարուխանյանի՝ ամենայն հավանականությամբ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի երկրորդ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:
«Ժամանակի առումով առաջինը փոխմարզպետ է նշանակվել Սոֆիա Հովսեփյանը, երկրորդը՝ Վարդան Գրիգորյանը, երրորդը՝ Արա Մելիքջանյանը: Սոֆիան էլ է մանդատը վերցնում և իրենից հետո, բնականաբար, պաշտոնակատար կլինի Վարդանը, որոշողը վարչապետն է, դրանից հետո, թե ով կլինի մարզպետ, կառավարության վերջնական կազմի հստակեցումից հետո պարզ կդառնա: Հիմա հենց էդ քննարկումների մեջ ենք, տեսնենք, քաղաքական թիմի որոշմամբ հաստատ Շիրակի մարզպետի ընտրությունը լավը կլինի»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Իսկ թե ինչու է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցում Կարեն Սարուխանյանը պաշտպանում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի թեկնածությունը, այսպես է մեկնաբանել:
«Այս կարճ ժամանակահատվածում, որ աշխատել ենք միասին, նա բարձր աշխատանքային ունակություններ է ցուցաբերել և, իմ կարծիքով, կկարողանա, համենայնդեպս էս պահին, դեռ էդ քննարկումները չեն, թե ով կլինի մարզպետ, ուղղակի այժմ խոսքը գնում է պաշտոնակատարի մասին»,- մանրամասնել է Շիրակի մարզպետը:
Իսկ թե ով կլինի մարզպետ, այդ ժամանակ այլ քննարկումներ կլինեն, կուսակցության վարչություն գոյություն ունի, մեր քաղաքական թիմն է որոշում կայացնելու և միայն թիմի հետ է լինելու քննարկումը:
Հատկանշական է, որ Վարդան Գրիգորյանն այս ընթացքում աչքի չի ընկել ակտիվ գործունեությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, ու այս դեպքում ևս առաջարկվել է նրա թեկնածությունը:
«Վարդան Գրիգորյանը մեր քաղաքական թիմի քվոտայով է, նշանակում է մեր քաղաքական թիմից է, դա հեչ կապ չունի, որ նա կոնկրետ կուսակցական չէ, մենք մարզում կոնկրետ 4-5 հոգի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ունենք, բայց համակիրները բավականին շատ են»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Իսկ թե ովքեր կփոխարինեն մանդատներ ստացած փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանին, խորհրդական Նազելի Բաղդասարյանին և ինչ նոր նշանակումներ են սպասվում մարզպետարանում, Կարեն Սարուխանյանը փոխանցել է, որ դա կլինի միայն կառավարության վերջնական կազմի ձևավորումից հետո միայն:
«Օպտիմալացում է սպասվում ոչ միայն նախարարություններում, այլև մարզպետարաններում, էնտեղ հաստիքների կրճատումներ կլինեն, կառավարության կազմավորումից հետո միայն պարզ կլինի պատկերը, թե ինչ հաստիքներ են մնալու, շայդ ժամանակ կլինեն հավակնորդներ ու նշանակումներ: Բնականաբար, հայեցողական պաշտոնները իշխանությունը չի կիսում այլ ուժի հետ այս պահին և կլինեն միայն «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով, հնարավոր է մարզպետարանում աշխատակազմի փոքրացում»,- հստակեցրել է Կարեն Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Շիրակի մարզից պատգամավորի մանդատ ստացել են վեց թեկնածուներ՝ երեքը «Իմ քայլը» դաշինքից, երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» և մեկը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից:
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...