19:20 10.01.2019
Շիրակի մարզում հունվարի մեկից յոթն ընկած ժամանակահատվածում ծնվել է 51 երեխա: Մարզի վեց ծննդատներից ստացված տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է։ Հունվարի առաջին օրերին ծնվածները արդեն դուրս են գրվել ծննդատներից, իսկ մի քանիսը, ովքեր ենթարկվել են կեսարյան հատման կամ գինեկոլոգիական այլ վիրահատությունների, գտնվում են մասնագետների հսկողության տակ:
Դեկտեմբերի 31-ին կեսգիշերին Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հերթապահ անձնակազմը առաջին ծնունդն է ընդունել: Մանկական հիվանդանոցում տարեմուտից ժամեր անց լույս աշխարհ է եկել 2019 թվականի առաջին տղա երեխան: Փոքրիկի հորը բժիշկները հեռախոսազանգով են տեղեկացրել: Փոքրիկի հայրը ծառայում է բանակում ու այդ պահին գտնվել է առաջապահ դիրքերում:
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մեկ շաբաթվա ընթացքում ծնվել է 17 երեխա՝ 10 տղա և 7 աղջիկ: Ամանորի գիշերը ծնված փոքրիկներից բացի, խորհրդանշական ծնունդներ են եղել նաև հունվարի վեցին: Սուրբծննդյան օրը լույս աշխարհ է եկել 5 տղա: Մելիքն արդեն չորս օրական է, ծնվել է 3կգ 650 գրամ քաշով, ընտանիքի երկրորդ երեխան է: Քույրիկի և փոքրիկի տարիքային տարբերությունը 9 տարի է:
«Տղաս ծնվել է Հիսուսի ծննդյան օրը, շատ մեծ խորհուրդ ուներ իր ծնունդը,աղջիկ էին ասել, տղա ունեցանք»,- իր ուրախությունն այսպես է բնութագրել գյումրեցի Տաթևիկ Ղուկասյանը։
«Աղջիկս Սուրբծննդյան օրն է ծնվել, տատիկի պատվին անվանակոչելու ենք Սրբուհի»,- ասել է ծննդկան Արփինե Մանուկյանը։
Սրբուհին ծնվել է Գյումրիի ծննդատանը՝ իր ծնունդով բալանսավորելով Գյումրիի ծննդատանը ծնված աղջիկների ու տղաների հարաբերակցությունը: Ծնվել է 5 տղա և 5 աղջիկ: Գյումրիի ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում այժմ փոքրիկներ չկան, բոլոր ծննդաբերություններն անցել են հարթ, միայն մեկ կանխածին երեխա են ունեցել այս ընթացքում:
«Ծնվել է երեխա երրորդ կեսարյան հատումով, կանխածին երեխայի վիճակը հիմա նորմալ է, մամայի մոտ է, դեռ գտնվում են մեզ մոտ, պաթոլոգիաներ չեն եղել, տասը ծննդից երեքը կեսարյան հատումով է եղել»,- տոնական օրերի վիճակագրությունն է ներկայացրել Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը։
Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում Նոր տարվա յոթնօրյակում ծնվել է 19 երեխա՝ 10 տղա և 9 աղջիկ:
«Ծնունդներ ենք ունեցել տարբեր տարածաշրջաններից՝ Արթիկից, Սպիտակի շրջանից, Գյումրիից, մեր տարածաշրջանի գյուղերից, ինչպես նաև ծնունդ ենք ունեցել Երևանից»,- ասել է Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի գինեկոլոգ Արմենուհի Պետրոսյանը։
Իսկ մարզի տարածաշրջանների ծննդաբերական բաժանմունքներից Մարալիկում Ամանորին ծնվել է 2, Արթիկում՝ 8 երեխա: Միակ տարածաշրջանը, որտեղ Նոր տարվա առաջին շաբաթում երեխաներ չեն ծնվել, Աշոցքն է: Հյուսիսային բնակավայրերում ընտանիքները պլանավորում են այնպես, որ ձմռանը չծնվեն իրենց երեխաները:
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...