Հայկական լավաշ թխելու և տարեհացի մեջ դրված մետաղադրամի ավանդույթը գյուղական համայնքներում դեռ պահպանվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Հայկական լավաշ թխելու և տարեհացի մեջ դրված մետաղադրամի ավանդույթը գյուղական համայնքներում դեռ պահպանվում է

23:08 12.01.2019

Երբ ենք տոնում հին տոմարով Նոր տարին՝ հունվարի 12-ին, թե՞ 13-ին: Այս ամսաթիվը միշտ վիճելի է տոմարագետների և մարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, այն նշելու սովորույթը շատ ընտանիքներում չեն մոռանում, ինչպես չեն մոռացվում հնուց եկած ավանդույթները: Հարազատներով կամ հարևաններով թոնրատանը հավաքվելը հայկական ընտանիքներում կարևոր խորհուրդ է ունեցել։

Հենց փայտաշեն երդիկներով գետնափոր տներում են մարդիկ օդա գնացել ու զրույցի բռնվել։ Հիմա թոնիրներին փոխարինել են էլեկտրական սարքերը և հազվադեպ է թոնրատնից լավաշի հոտ գալիս: Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի կանայք տարեկան գոնե մեկ անգամ խմոր են հունցում, թոնիրը վառում ու իրենց ձեռքերով տնական լավաշ ու գաթա թխում:

Մեղրաշենի արտերից հնձած ցորենի ալյուրով տիկին Թերեզան երկու ընտանիքի համար լուսադեմին լավաշի խմոր է հունցել: Իսկ առավոտյան  գործի հերթը հասավ ընտանիքի մյուս կանանց, ձեռքի հմուտ շարժումներով հավասար գնդեր են պատրաստում:

Թոնիրը վառելու, այսպես ասենք, պատիվը տրված է տղամարդկանց, բոցով կրակ ունենալու համար անպայման է աթարով վառելը: Իսկ եթե  թոնրատան երդիկից ծուխ է բարձրանում, ուրեմն օջախը շեն է, ամբարներն էլ լիքը:

«Մերս, օր հացը կթխեր ու կպրծներ, կալվեր, կմաքրեր թոնրի բոլորը, քյուրսին կդներ վրեն, ադեալը կփռեինք ու կնստեինք թոնրաշուրթը»,- հիշում է տիկին Հայաստան Գրիգորյանը։

Հիմա այս ավանդույթը հայկական օջախներում վերացել է, շատ գյուղական բնակավայրերում նույնիսկ թոնրով լավաշ չեն թխում, կամ միայն ամանորի սեղանի ու հարսանիքների հացն է, որ թոնրում են անում: Ավանդույթի համաձայն՝  թխված առաջին յոթ լավաշները ուտել չի թույլատրվում, սա ընտանիքի տատից փոխանցված  սովորույթն է, որ պահում են: Բացի դրանից՝ ասում են, որ նաև խմորի ու թոնրի միջոցով  պարզել են, թե հղի հարսներից ով ինչ սեռի երեխա կունենա: 

«Էն ժամանակ էխո, բան չկար, սկեսուրս խմորից կուկլա կսարքեր՝ աղջիկ ու տղա, կխփեր թոնրի շուրթին, եթե աղջիկ կուկլեն կուտ կերթար, կըսեր՝ ուրեմն հարսս տղա կունենա»,- սկեսրոջ սովորույթի մասին է պատմել Թերեզա Գրիգորյանը:

Թոնրի կրակը իջնելուց ու հանդարտվելուց հետո հացվորները թոնրաշուրթին նախ՝ թափթափա, կամ, այսպես ասած, տնական մատնաքաշն են եփում, հետո՝ տաք-տաք հացով ճմուռ են պատրաստում: 

«Էս տարի 80 կգ տնական յուղ եմ սարքել, հլուն -հլուն յուղը կլցնենք թասի մեջ, տաք բոքոնը մանր կտորներով լցնում են յուղի վրա, խառնում ենք և ուտում: Ճմուռը սննդարար կերակուր է, ժամանակին մեր պապերն են կերել ու եզները լծած դաշտերում վար ու ցանք արել »,- պատմում է տիկին Թերեզան:

Միջինքը կամ տարեհացը պատրաստում են տնական յուղով և ընդեղենով: Հնում և հիմա դեռ շատ գյուղերում, սովորույթի համաձայն, այսպես են որոշում, թե եկող տարին ընտանիքի անդամներից ում համար հաջողակ կլինի, իսկ դրա համար տարեհացի մեջ նաև կոճակ կամ  մանրադրամ են դնում: 

«Միջինքի ամենակարևոր բաղադրիչը  մանրադրամն է, քցում ենք խմորի մեջ ու խառնում, որ տեղը չիմանանք, որ կտրելուց ամեն մեկն իր կողմը չքաշի»,- տարեհացի նշանակությունը այսպես է մեկնաբանել Հայաստան Գրիգորյանը:

Միջինքը կամ տարեհացը թոնրում պետք է եփվի հանդարտ կրակի վրա: Ավանդական այս գաթան կտրում են Սուրբ Ծննդյան տոնին կամ Հին Նոր տարվա օրը: Ասում են՝ եթե կտրելուց մանրադրամը դանակի շեղբի տակ է հայտնվում, ուրեմն այդ ընտանիքի համար Նոր տարին հաջողության ու առատության տարի է լինելու: Իսկ առատությունը սկսվում է հենց Նոր տարվա նախաշեմին թխված լավաշով, որից բաժին է հանվում բարեկամներին ու մոտ հարևաններին, որ Նոր տարում «հաց ու բարաքյաթ» կբերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնարուման կհեռանա ՊՍԺ-ից

15:45 12.08.2025

Դոնարուման կհեռանա ՊՍԺ-ից

Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:37 12.08.2025

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

15:30 12.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

15:23 12.08.2025

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

BACK_TO_TOP