7 ամիս ձմեռ. Աշոցքի տարածաշրջանում խստաշունչ ձմեռ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

7 ամիս ձմեռ. Աշոցքի տարածաշրջանում խստաշունչ ձմեռ է

19:30 16.01.2019

Հունվարի 16-ից Հայաստանի հյուսիսային շրջաններում կանխատեսվել է ձյան առատ տեղումներ ու ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Ջերմաստիճանի նման նվազումը Հայաստանի հյուսիսում Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ապրողների համար սովորական երևույթ է: Տեղի բնակիչները հիշում են՝ տարի է եղել, երբ ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճան ցրտի:

Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղը Բավրան է։ Այն ծովի մակերևույթից 2150 մետր բարձրության վրա է գտնվում: Այստեղ  ապրողները հարմարվել են բնության քմահաճույքներին ու շատերի համար անսովոր պայմաններին: Հանրապետության հյուսիսային դարպաս համարվող գյուղը, սակայն, գազաֆիկացված չէ:

Գյուղական տների ջերմության աղբյուր ծառայող աթարը մարագներում աշնանն են ամբարում, խստաշունչ ձմեռներին անխնա վառում: Մարագից տուն կարճ ճանապարհն անգամ ձյունապատ է, բայց մարդիկ սովոր են իրենց հարազատ գյուղի պայմաններին՝ Աշոցքի բուք ու ձյունառատ օրերն ավելի երկար են տևում: Այստեղ ձմեռը ոչ  թե երեք, այլ 7 ամիս է տևում:

 

Բավրայում տները տաք են, երբ վառարանը ամբողջ օրը չի հանգչում, տան անդամները հավաքվում են մեկ կամ երկու սենյակում: Ցուրտ տարածաշրջանի շատ բնակավայրերում անգամ ամռանը վառարանները չեն հանում տնից:

Բավրայի բնակիչներից մի քանիսը, որոնք անասնապահությամբ չեն զբաղվում կամ աթար քիչ ունեն, տունը ջեռուցելու նոր տարբերակ են գտել, օգտագործում են նաև փայտի խտացրած թեփից ստացված սալիկներ: Մի  քանի ընտանիքի օգնություն են տվել, մի մասն էլ գումարով է ձեռք բերել վառելանյութը:

Տեղումնառատ ու մի քանի օր շարունակվող բքի պայմաններում նույնիսկ բնակիչների՝ տանից դուրս գալն է դառնում անհնար: Ձյունը փակում է տների դռներն ու պատուհանները:

Իսկ գյուղի ճանապարհը նաև միջպետական նշանակության է, այն ելք է դեպի Ջավախք և Վրաստան:

Ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները գյուղից, կարելի է ասել, ամբողջ ձմեռ դուրս չեն գալիս:

Աշոցքի տարածաշրջանում մինչև երկու մետրի հասնող ձյունը էկզոտիկա է շատերի համար:

Խստաշունչ ձմեռով հայտնի է նաև Ամասիայի տարածաշրջանը, սակայն օդերևութաբանական  դիտարկումները միշտ ցույց են տալիս, որ հյուսիսային երկու բնակավայրերի միջև  ջերմաստիճանի տարբերությունը հասնում է 15 աստիճանի:

Աշոցքում ավելի ցուրտ է, քան Ամասիայում, թեև Հայաստանի ամենացուրտ կետը համարվում է Ամասիայի Պաղակն գյուղը, որտեղ մինչև 45 աստիճան սառնամանիք է գրանցվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնարուման կհեռանա ՊՍԺ-ից

15:45 12.08.2025

Դոնարուման կհեռանա ՊՍԺ-ից

Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:37 12.08.2025

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

15:30 12.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

15:23 12.08.2025

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

BACK_TO_TOP