17:56 17.01.2019
Շիրակի մարզում ձյան առատ տեղումները շարունակվում են: Ջերմաստիճանի նվազման հետ առավոտյան սկսված բուքը ևս չի դադարում, ճանապարհներին ցածր տեսանելիություն է, առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում քամու արագությունը հասնում է 17-22 մետր վայրկյանի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Քեթիի, Ջաջուռի ոլորաններում ու Լանջիկ-Մաստարա մայրուղու որոշ հատվածներում ճանապարհները դժվարանցանելի են:
Առավոտից Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացիների զանգերը չեն դադարում. մինչև կեսօր արդեն 450 զանգ էր գրանցվել: Մարդիկ հարցնում են, հետաքրքրվում, թե ինչ վիճակում են ճանապարհները, հիմնականում մեքենա ունեցողներին էր մտահոգում՝ արժե՞ ճանապարհ ընկնել:
Ճգնաժամային կենտրոնի մոնիտորներին պարզ երևում էր մարզի տարածքում եղանակային փոփոխությունների պատկերը, որը փոփոխվում է շատ արագ: Դա պայմանավորված է քամու ուժգնությամբ: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձնախառն բուքն ուժգնանում է:
Ճգնաժամային կենտրոնում փրկարարները հետևում են նաև Լարսի անցակետի վիճակին՝ մոնիտորների մի կողմում ռուսական, մյուսում՝ վրացական հատվածներն են։ Ասում են՝ մինչև լուսաբաց երթևեկություն անցակետում եղել է, բայց հիմա արգելված է ձնահյուսքի վտանգի պատճառով։
Իսկ Շիրակի մարզի ճանապարհներին ձնաբքի պատճառով արգելափակված մեքենաների վերաբերյալ կենտրոնը ահազանգեր դեռ չի ստացել: Բոլոր հատվածներում աշխատում է ճանապարհները սպասարկող 4 ընկերությունների մոտ հինգ տասնյակից ավելի միավոր տեխնիկա։ Չնայած ցածր տեսանելիությանն ու քամու ուժգնացմանը, միջհամայնքային գրեթե բոլոր երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են: Առավոտյան ժամերին մի քանի ուղղություններով տրանսպորտային միջոցները հասել են Գյումրիի ավտոկայան:
Երևան-Գյումրի, Վանաձոր-Գյումրի և Արմավիր-Գյումրի երթուղիները սպասարկող ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները դժվարությամբ էին հասել, հիմա մնում է հետադարձը հաղթահարել: Մարզի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է: Միակ երթուղին, որտեղից տրանսպորտային որևէ միջոց այսօր առավոտյան չէր հասել Գյումրի, Ախալքալաք, Ախալցխա ուղղություններով էր: Գյումրիից ևս Ջավախք ավտոբուսներ չէին մեկնել:
Գյումրիում ևս ձյան առատ տեղումներն ու բուքը չեն դադարում: Քաղաքի փողոցներում, թեև առավոտյան աղ և ավազ էին լցրել, բայց որոշ հատվածներում մերկասառույցի պատճառով երթևեկությունը վտանգավոր էր:
Ըստ օդերևութաբանների՝ մարզի որոշ տարածքներում տեղումները երեկոյան կդադարեն, բայց քամու ուժգնացում ու բուքը կշարունակվի նաև վաղը։
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...