16:36 18.01.2019
Այսօր Վրաստանում հարցուպատասխանի ռեժիմով կայացած հերթական հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը վարչապետ Մամուկա Բախտաձեից հետաքրքրվել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ թեմաների շուրջ են զրուցել վերջերս Բոլնիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Վերջին շրջանում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է Լարսի այլընտրանքային ճանապարհով հայկական բեռների փոխադրման հարցը: Այլընտրանքային ճանապարհ ասելով՝ ենթադրվո՞ւմ է արդյոք հայկական բեռների փոխադրում Վրաստանի գրավյալ տարածքներով, ՌԴ-ի ու Վրաստանի միջև համաձայնությունը ենթադրո՞ւմ է նույնը՝ հարցրել է լրագրողը:
«Լարսի այլընտրանքային ճանապարհով բեռնափոխադրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2011թ: Այն լրացումների, առանձին քննարկումների կարիք ունի, որոնց մասին հասարակությունը տեղյակ կպահվի: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս կայացած մեր հանդիպմանը, դա բարեկամական հանդիպում էր: Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մի քանի օր առաջ խորհրդարանը Փաշինյանին երկրորդ անգամ հաստատեց վարչապետի պաշտոնում: Դա բարեկամական հանդիպում էր, որի ընթացքում զրուցեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացնելու շուրջ: Հանդիպմանը ձեր նշված թեմային չենք անդրադարձել»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքերով՝ Հայաստանը շատ է հետաքրքրված Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային միջանցքներով, որոնք պետք է գործեն շվեյցարական ընկերության միջնորդությամբ, երկու երկրների միջև 2011 թվականին կնքված համաձայնագրի համաձայն: Նրա խոսքով հենց այս հարցը կարող է լինել հունվարի 15-ին Բոլնիսում անցկացված ոչ ֆորմալ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը:
Վերլուծաբան Նիկա Չիտաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ցանկացած իշխանության օրոք հետաքրքրված են երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ:
«Օրինակ՝ Հայաստանը հետաքրքրված է նրանով, որպեսզի իր արտաքին առևտրական գործողությունները կատարի հենց Վրաստանի տարածքով և, ինչպես գիտենք, Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին կատարվում է հենց Վրաստանի տարածքով: Իր հերթին Վրաստանը, իհարկե, հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նպաստի Ջավախքում ապրող էթնիկ հայերի՝ վրացական հասարակության մեջ ինտեգրացիայի հարցում:
Ըստ վերլուծաբանի՝ թեև երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումը տարբերվում է իրարից, այնուամենայնիվ, շատ ընդհանուր բան ունեն:
Չիտաձեի կարծիքով՝ այս հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են տնտեսական հարցեր:
«Բացառված չէ նաև այն, որ Հայաստանի հեղափոխական տրամադրված կառավարությունը ցանկանա կիսել վրացական փորձը, օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության քննարկման հարցերում և այլն: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսությունն է»,- ասում է Չիտաձեն:
Վերլուծաբանն առանձնացնում է համագործակցության ևս երկու կետ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում առևտուր իրականացնելուն։ Մյուս կետը Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսված 13 մլրդ եվրոն է։ Չիտաձեն չի բացառում, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև ավտոճանապարհի վերանորոգում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում:
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...
17:10 20.05.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […] ...
17:05 20.05.2025
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...
16:57 20.05.2025
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգըUFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...
16:46 20.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...