22:24 19.01.2019
Աշնանը ստացած բերքի իրացման խնդրից են բողոքում Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի տնտեսությունները: Գյուղացիների մեծ մասը չի կարողանում իրացնել կարմիր ճակնդեղը: Մոտավոր հաշվարկներով՝ գյուղում կա 3000 տոննա բարձր որակի բերք, որը գյուղացիները տեսակավորել են, պահել մարագներում ու դեռ սպասում են գնորդներին, որոնք հիմնականում վրացիներ են:
Նախորդ տարիներին բերքի իրացումից տնտեսությունները չեն դժգոհել, ժամանակին կարողացել են վաճառել: Այս տարի կանգնել են փաստի առաջ: Նախորդ տարիների համեմատ շատ են ցանել, բայց գնորդներ չկան: Գյուղի 300 տնտեսություններ անցած գարնանը ցանքատարածքներում ավելի շատ բազուկ են ցանել, քան այլ կուլտուրաներ :
Երկու հեկտարից գյուղատնտես Լյովա Գալստյանը 150 տոննա կարմիր ճակնդեղ է ստացել: Մյուս տնտեսությունները ևս առատ բերք են ունեցել: Մշակելը հեշտ է, իրացման խնդիր էլ նախորդ տարիներին չէին ունեցել։ Սակայն շուկան հիմնականում դեպի Վրաստան էր: Գյուղացիներն էլ որոշել էին արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն ցանքատարածքներն անմշակ չթողնել:
Վրացի գնորդներից բացի՝ նախորդ տարիներին հանձնել են նաև Պաշտպանության նախարարությանը: Բայց այս տարի գնումների ընթացակարգի փոփոխության պատճառով նախարարությունը գնումներ գյուղացիներից չի կատարել:
Բանակի համար ջոկած բազուկը մինչև հիմա մնում է գյուղացիների բակերում, ցրտահարումից պաշտպանելու համար ծածկել են պոլիէթիլենային թաղանթով ու խոտի հակերով:Դրսում ու պահեստներում կուտակած բերքը մանրածախ շուկաներում իրացնել հնարավոր չէ: Արտահանումն էլ իր հերթին չեղավ, վրացի գնորդները չեկան, իսկ գյուղացիներին պատճառն այսպես են ներկայացրել՝ Հայաստանից Վրաստան բերք տանելը ֆինանսապես ձեռնտու չէ, արտահանման դժվարություններ ունեն: Բացի դրանից՝ գյուղացին ոչ մի ներկրողի հետ պայմանագիր չունի, մշտապես վաճառքը կատարել են բանավոր պայմանավորվածությամբ։
Կառնուտցիները մինչև մարտ ապրանքը չիրացնելու դեպքում օգտագործելու են որպես անասնակեր: Անգամ համաձայն են 3 հազար տոննա բերքը ինքնարժեքից ցածր գնով որպես անասնակեր վաճառել, միայն թե պահեստներում չմնա:
Բերքն արդեն փչանում է, կարմիր ճակնդեղի վերևի հատվածներն սկսել են ծլել, մի քիչ էլ եղանակները տաքանան, բերքն ամբողջությամբ կնեխի: Կառնուտցիներն այս հարցով դիմել են, օգնել իրացումը կազմակերպել, բայց հստակ պատասխան չեն ստացել:
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...