21:13 22.01.2019
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
«Ինձ աշխատանքի է ընդունել վարչապետը, ոչ թե մարզպետը, դիմումս էլ ներկայացրել եմ մարզպետարան, որ ուղարկեն վարչապետի աշխատակազմ: Կարծում եմ՝ 2-3 օրվա ընթացքում պատասխան կլինի»,- մեկնաբանել է փոխմարզպետը:
Արա Մելիքջանյանն այսօր հանդիպում է ունեցել նաև մարզպետարանի աշխատակիցների հետ ու հայտնել իր հրաժարականի մասին, իսկ SHANTNEWS․am-ի հետ զրույցում նշել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու հիմնական պատճառը եղել է իր ընտանիքը, որը շուրջ 2 տարի է, ինչ մայրաքաղաքում է բնակվում:
«Արդեն յոթ ամիս ես Երևան-Գյումրի ճանապարհին եմ անընդմեջ, ամեն օր հաղթահարել եմ Գյումրի-Երևան ճանապարը, դժվար էր ընտանիքիցս հեռու լինելը, ընտանիքը՝ մի տեղ,աշխատանքը՝ մի այլ տեղ: Հայ տղամարդու համար կարևորագույն սկզբունքն ու առաքինությունը դա ընտանիքն է, ու իմ համար ավելի կարևոր է ընտանիքը, քան էդ աշխատանքը»,- հրաժարականի պատճառն այսպես է մեկնաբանել Արա Մելիքջանյանը:
Փոխմարզպետը նաև նշել է, որ իր որոշման վրա որևէ քաղաքական ճնշում չի եղել, դա զուտ իր անձնական որոշումն է և կապ չունի նաև մարզպետարաններում սպասվող հաստիքային կրճատումների հետ:
«Որևէ ճնշում չի եղել, ես ճնշումներից վախեցողը չեմ, ներկայիս գործող քաղաքական թիմը, «Իմ քայլը» դաշինքն ու առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշում գործադրող չեն: Սա ընդամենը եղել է իմ ազատ կամարտահայտությունը»,- ասել է Արա Մելիքջանյանը:
Իսկ այն հարցին, թե Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ու փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի պատգամավոր ընտրվելուց հետո փոխմարզպետ մնալու միակ շանսը շահագրգռող փաստ չէր աշխատանքային գործունեությունը շարունակելու համար, Արա Մելիքջանյանը պատասխանել է, որ իր համար կարևոր է ընտանիքի գործոնը, ու անգամ պաշտոնի գայթակղությունը ստորադասում է իր ընտանիքին:
«Փոխմարզպետի պաշտոնում աշխատելու առաջարկ ստանաու ժամանակ մտածում էի, որ իմ իմունիտետն ավելի ուժեղ է, մտածում էի, որ կդիմակայեմ, բայց առավել ևս հիմա, էս եղանակային պայմաններում հնարավոր չէ ամեն օր Երևան գնալ-գալ ու ճանապարհներին լինել»,- փոխանցել է Մելիքջանյանը:
Փոխմարզպետն իր աշխատանքային պարտականությունները կկատարի մինչև հունվարի 25-ը, իսկ դրանից հետո իր գործունեությունը կշարունակի ՀԿ-ներում կամ այլ սեկտորում: Արա Մելիքջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է դարձել մինչ խորհրդարանական ընտրությունները, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, ղեկավարում է «Լոգոս» հասարակական կազմակերպությունը:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...