12:44 25.01.2019
Աշոցքի համայնքապետարանը տեղակայված է նախկին գործկոմի՝ 60-ականներին կառուցված եռահարկ շենքում: Վերանորոգված նախասրահից բացի, այստեղ այդ ժամանակներից ամեն ինչ նույնն է մնացել: Համայնքի ղեկավարի աշխատասենյակի ցուցանակն էլ Արթուր Ալոյանի հրաժարականից հետո հանվել է: Հրաժարականի մասին գյուղապետի անսպասելի որոշումը, պարզվում է, հարկերի թերհավաքագրումից բացի, ունեցել է նաև այլ պատճառ:
«Հեղափոխությունից հետո հանրապետության վարչապետը կոչ արեց ու հորդորեց, որ նախկին կառավարության ժամանակ աշխատած համայնքների ղեկավարները հրաժարական տան, ես էլ լսելով վարչապետի հորդորը՝ հրաժարական եմ տվել»,- պարզաբանել է նախկին գյուղապետ Արթուր Ալոյանը։
11 տարի Աշոցքի գյուղապետ ու 2 տարի խոշորացված համայնքի ղեկավար աշխատած Ալոյանը կրկին առաջադրվելու որոշում է կայացրել, ասում է՝ ժողովրդի պահանջով: Կուսակցական պատկանելությունը չի փոխել, հանրապետական է, կարծում է՝ դա չի խանգարելու ընտրապայքարում, 4 անգամ գյուղապետ է ընտրվել առանց կուսակցության աջակցության:
«Ենթադրենք ԱԺ ընտրություններում արգելքի շեմը չհաղթահարած կուսակցությունից թեկնածուն ՏԻՄ ընտրություններում հնարավոր է՝ ունենա բացարձակ առավելություն, այսինքն՝ համայնքներում կարևորում են անձի աշխատանքը, ունի՞ աշխատանքային փորձ, թե՞ ոչ»,- ասել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը։
Աշոցքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է Կարեն Մանուկյանը, ով առաջադրվողների շարքում է:Մինչ այդ Աշոցքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոորդինատորն է եղել, ՏԻՄ ոլորտում աշխատանքային փորձ չի ունեցել: Կուսակցությունը ողջունել է թեկնածությունը, բայց նախընտրական գործընթացում, ասում է, չեզոք են լինելու:
Կորյուն Սումբուլյանը 6 տարի եղել է Բավրայի գյուղապետ: Հիմա հավակնում է դառնալ խոշորացված համայնքի ղեկավար: Արտահերթ ընտրություններին մասնակցելու համար արդեն նախընտրական ծրագիր էլ ունի: Հյուսիսային բնակավայրերի զարգացումն էլ տեսնում է միայն ունեցած ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ:
«Ես բոլոր իշխանությունների հետ էլ գործի պահանջից ելնելով եմ առաջնորդվել, եղել եմ անկուսակցական, հիմա էլ եմ անկուսակցական, ինձ ընդհանրապես չեն հետաքրքրել կուսակցությունները, որովհետև աշխատանքը չի հարցնում՝ կուսակցակա՞ն ես, թե՞ չէ»,- իր թեկնածությունն այսպես է մեկնաբանել Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը։
Քարոզարշավի ընթացքում պատրաստվում է բոլոր թեկնածուներին բանավեճի հրավիրել, խոսել Աշոցքի տարածաշրջանի գյուղերի կենսամակարդակի բարելավման իր ծրագրերից: Աշոցք խոշորացված համայնքի բնակավայրերի ապրողների խնդիրներն ու պահանջները գրեթե նույնն են՝ ճանապարհների բարեկարգում, գազիֆիկացում, տրանսպորտ, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ աջակցություն և այլն:
Աշոցք համայնքի ղեկավարի ընտրություններին առայժմ առաջադրված է 5 թեկնածու: Մինչև պաշտոնական գրանցումը չի բացառվում, որ թիվը կավելանա: Նախկին գյուղապետերից ու ժամանակավոր պաշտոնակատարից բացի, թեկնածուների շարքում նշվում է ևս երկու անուն ՝ Կարեն Մարտիրոսյան ու Գուրգեն Գալստյան: Նրանք Աշոցքի բնակիչներ են, ՏԻՄ ոլորտում երբևէ չեն աշխատել:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...