23:40 31.01.2019
«Հայաստանի էլեկտրացանցերի» բոլոր մասնաճյուղերում վերսկսվել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթաց, որը մեկնարկել էր դեռ երկու տարի առաջ ՝ 2017 թվականի հունիսի 1-ին։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետները մի քանի անգամ երկարաձգվել են, իսկ պատճառները՝ Շիրակի մարզում պայմանագրերի կնքման ընթացքում առաջացած խնդիրներն են, որոնք հիմնականում կապված են տնակներում բնակվող բաժանորդների թերի փաստաթղթերի հետ։
Ընկերությունը պայմանագրերի վերակնքման գործընթացը վերսկսել է հունվարից ու նույն խնդիրներին են բախվում, որոնց բախվել են գործընթացի սկզբից։ Ֆաքսով կամ պատճենահանված փաստաթղթերը հիմք չեն, պահանջում են միայն բնօրինակները։ Փաստաթղթային անհամաձայնություններն էլ հիմնականում կապված են քաղաքի տնակներում բնակվող կամ հաշվառված բաժանորդների հետ:
Տնակների բաժանորդներից բացի՝ փաստաթղթային խնդիրներ են առաջ գալիս շենքերում կամ առանձնատներում վարձակալությամբ ապրողների հետ։ Փաստացի, էներգիա օգտագործողներ են, բայց բնակարանների հանդեպ որևէ իրավասություն չունեն:
Բնակիչ բաժանորդներից բացի՝ պայմանագրերի վերակնքման խնդիրներ ունեն նաև որոշ իրավաբանական անձինք ու անհատ ձեռներեցներ՝ այն կառույցներում, որտեղ գործունեություն են ծավալում, կամ վարձակալության պայմանագրեր չունեն, կամ՝ սեփականության վկայականներ։
Գյումրիից բացի՝ պայմանագրերի վերակնքման աշխատանքներին խանգարող այլ հանգամանքներ կան գյուղական համայնքներում։ Այստեղ սեփականության իրավունքի, վարձակալության ու այլ հարցեր չկան, բնակիչները ֆինանսական պահանջներից են դժգոհում:
«Հայաստանի էլեկտրացանցերի» Ղարս մասնաճյուղի տեսուչները համայնքի ղեկավարներին հորդորում են առիթը չօգտագործել, վճարման պարտավորությունները կատարել, պայմանագրերի վերակնքումը հետագայում հոսանք մատակարարելու պարտադիր պայման է համարվում։
Բաժանորդների ու իրավաբանական անձանց պայմանագրեր վերակնքելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է, իսկ գործընթացն այլևս չի երկարաձգվելու։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...