00:35 05.02.2019
Հին, ծռմռված ու անգամ ժանգոտած երկաթի թափոնները, երբ հայտնվում են վարպետների ձեռքերում, վերածվում են կիրառական զարդարվեստի նմուշների: Համոզվելու համար բավական է մտնել գյումրեցի վարպետ Արծրուն Համբարյանի արհեստանոցը: Այստեղ նոր շունչ են առնում մետաղյա առարկաները: Նախկին ոսկերիչը նուրբ մետաղը փոխարինել է երկաթով:
Վարպետ Արծրունի աշխատանքները ստեղծվում են առանց գծագրի, մտապատկերում ունեցած երևակայական պատկերները նրբաոճ զարդաքանդակների են վերածվում փոքրիկ դարբնոցում, որտեղ անցնում է վարպետի օրվա մեծ մասը:
Մրոտված պատեր, երկաթյա իրեր ու տարատեսակ գործիքներ, հենց այսպիսին է փոքրիկ այն դարբնոցը, որի լռությունը խախտվում է առավոտյան, երբ արհեստանոց է մտնում վարպետ Արծրունը:
Մուրճի հարվածների ձայնն ու դազգահի զնգոցը երբեմն խառնվում են պատից կախված հին ռադիոընդունիչից հնչող մեղեդիների հետ: Իսկ դարբնոցի կենտրոնում գտնվող քուրան երկար ժամանակ է չի վառվում, ածուխ գտնելը դժվար է, վարպետն էլ արդեն կարոտել է կրակի մեջ շիկացած երկաթի հոտը։
64 տարեկան վարպետը վաղուց երկաթը տաք-տաք չի ծեծում, սառը մետաղի հետ աշխատելն էլ նրա համար ուրիշ առանձնահատկություն ունի: Զարդանախշեր ստանալու համար բազուկների ուժն է օգտագործում, դետալների վրա թողած հետքերն իր ձեռագիրն է համարում:
«Ինչքան նայես հետդ կխոսա էդ գործը, անկախ քեզնից ուղեղդ կաշխատի, կհամեմատես, թերություն ման կուգաս՝ կամ լավը, կամ վատը, անընդհատ այդ գործը հետդ կխոսա»,- ասում է վարպետ Արծրունը։
Նուրբ ոսկերչությունից հետո է անցել դարբնագործության: Վարպետի համար երկու արհեստների միջև տարբերություն գրեթե չկա, ինչպես ազնիվ մետաղի, այնպես էլ երկաթի վրա նույնքան նրբորեն է աշխատում:
«Ըդպես տեղ չի էղել, օր դարբինը աշխատի, մի հայ հանկարծ մտնի ներս, կարմիր երկաթը տեսնի ու ցանկություն չունենա չակուչը ձեռքը վերցնելու՝ կին, թե տղամարդ, արյունը քաշեգը, ըդիգ մեր գեների մեջ է»,- հիշում է դարբին Արծրուն Համբարյանը։
Մուրճի հարվածներից պոկված երկաթի մանր կտորներից պաշտպանվում է ակնոցով, որը հաճախակի է փոխում: Ակնոցի ապակիների վրա երկաթի հազարավոր կտորների հարվածի հետքեր են: Մոմակալներ, թռչուններ, ծաղկային զարդանախշեր ու բնության տեսարաններ, որոնք վարպետի հմտության արդյունքն են:
Ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքների բացօթյա վայրերում կարելի է տեսնել գյումրեցի վարպետի գործերը: Աշխատանքներից շատերն են զբոսաշրջիկների ու պաշտոնական պատվիրակությունների համար հուշանվերներ դառնում: Եվ բոլորը ծնվում են բացառապես երկաթի թափոններից։
Վարպետ Արծրունը հիմա իր թանկ ժամանակը տրամադրում է երիտասարդներին, իր փորձն է փոխանցում նրանց: Գյումրեցիների հին արհեստը պահելու առաքելությունն է շարունակում: Քաղաքն իր կոլորիտը նաև նրանցով է պահում, ձեռագործ արհեստի նմուշները հին թաղերի տներում ու բակերում է։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...