22:56 15.02.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդվարդ Նահապետյանի գլխավորությամբ) հրապարակեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) և երրրոդ անձ՝ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու և Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի միջև 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, վճռեց հայցվորի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ Շիրակի մարզպետի կայացրած որոշումը Արփինե Նիկողոսյանին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն նշանակելու մասին և որպես հետևանք ամբողջությամբ անվավեր ճանաչել դրա հիման վրա ՀՀ Շիրակի մարզպետի և Արփինե Նիկողոսյանի միջև 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը:
«Դատարան ներկայացրած իմ հայցն ամբողջությամբ բավարարվեց, բնականաբար, ես ակնկալիք ունեմ նախկին պաշտոնում վերականգնվելու, այս հարցը քննարկվելու է Շիրակի ներկայիս մարզպետի հետ, դեռ չեմ կարող կանխավ ասել, թե ինչպես կլինի մեր հանդիպումը և հետագա գործընթացը, իսկ այն, որ դատարանը լուծեց նախկինում կատարված վիճահարույց հարցը, ես դրանից շատ բավարարված եմ»,- SHANTNEWS․am-ի հետ հեռախոսազրույցում նշել է Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանը:
Նախկին տնօրենը նաև նշել է, որ իր համար այս հարցում ոչ թե պաշտոնին վերադառնալն ու աթոռակռիվն է եղել, այլ այն, որ նախկին մարզպետը՝ Հովսեփ Սիմոնյանը, հիմք չի ընդունել նախկին փոխվարչապետի գրությունը և 40 օրվա ընթացքում նշանակում չի կատարել և միջնորդագիր է ներկայացրել փոխվարչապետին, որի իրավունքը ի պաշտոնե չի ունեցել:
«Ամբողջ գործընթացը, տնօրենի նշանակման կարգը խախտվել է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կողմից: Ինձ համար վիրավորական էր այս մոտեցումը, այստեղ իմ ապրած տարիների, իմ հեղինակության հարցն էր, ես երբեք չէի ուզի գլխիկոր հեռանալ աշխատանքային այն ընտանիքից, որտեղ 43 տարի ներդրում եմ ունեցել»,- նշել է Գոհարիկ Շահբազյանն ու հավելել, որ հնարավորության դեպքում կվերադառնա իր նախկին աշխատասենյակ և կշարունակի ստանձնել տնօրենի պարտականությունները, թոշակի մեկնելուն դեռևս երեք տարի ժամանակ կա:
SHANTNEWS․am-ը հեռախոսազրույց է ունեցել նաև Գյումրիի թիվ 38 դպրոցի ներկայիս տնօրեն Արփինե Նիկողոսյանի հետ, որը նշել է,որ դատավճռի մասին տեղեկացել է համացանցից, ապա դատարանից վերցրել է դատավճռի օրինակն ու փոխանցել իր փաստաբանին:
«Ես միանշանակ դիմելու եմ Վճռաբեկ դատարան: Ինձ համար ուղղակի զարմանալին այն էր, որ այս նույն դատավորը՝ պ․-ն Նահապետյանը, մի անգամ արդեն այս հայցը մերժել էր վարչական դատարանում մեկ ու կես տարի առաջ, ինչը փոխվեց հիմա, որ հայցն այս անգամ ընդունեց ու բավարարեց»,- պատասխանել է Արփինե Նիկողոսյանը:
Դպրոցի ներկայիս տնօրենը փոխանցել է, որ մրցույթից հետո, երբ երկու թեկնածուներն էլ հավաքել էին հավասար 4-4 միավոր, և թղթերն ուղարկվել են փոխվարչապետի հաստատմանը, ինքը երբևէ չի հասել Երևան՝ իմանալու,թե ում է նշանակելու փոխվարչապետը:
«Ես իմ տեղը նստած սպասում էի նշանակմանը,ես չհասա Երևան ու չփորձեցի կապեր գտնել,առավելևս չփորձեցի ինձ նշանակել տալ, բայց չգիտես ինչու, տիկին Շահբազյանը գնաց էնտեղ, չգիտես ինչի ճանաչեց փոխվարչապետի օգնականին»,- ասել է Արփինե Նիկողոսյանը:
Դպրոցի տնօրենը նաև անհիմն է համարում այն խոսակցությունները, որ նախկին մարզպետը դպրոցի տնօրենի պաշտոնում իրեն նշանակել է այն բանի համար, որ ՀՅԴ անդամ է:
«Ես դաշնակցական եմ դարձել մրցույթից շատ հետո,մի քանի անգամ դաշնակցության գրասենյակ գնացի և ճանաչեցի այնտեղ մարդկանց, որոնք ինձ համար մինչև հիմա արժեք են, մարդկանց, որոնք մի այլ կարգի հայրենասերներ են, ինքս դիմում տվեցի դաշնակցական դառնալու համար, բայց դա արդեն մրցույթից հետո, մինչ այդ ես դաշնակցական չեմ եղել»,- պարզաբանել է Արփինե Նիկողոսյանը:
Դպրոցի տնօրենը նաև նշել է, որ չարժե այդ աթոռը դարձնել հեղինակության միջոց և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել դրան հասնելու համար:
«Ես ունեմ բավականին լավ գիտելիքներ, լավ ընկերներ, լավ հեղինակություն, ես էլ կփորձեմ մեկ այլ դպրոցում մասնակցել մրցույթի, եթե ոնց ասում են՝ էդ աթոռը իմ համար չի կարված, ես որտեղ էլ գնամ կաշխատեմ, ես դպրոցն ընդունել եմ բավականին պարտքերով, դպրոցում մարտ ամսին արդեն աշխատավարձ չէին կարողանում վճարել, լույսն ու գազն անջատված էր, բայց հիմա դպրոցը փակել է բոլոր պարտքերը, և ես նույնիսկ բոլորին պարգևատրում եմ տվել 15000-ական դրամ: Սա իմ կռիվը չէր, ես ակամայից դարձա այս կռվի մասնակիցը, բայց ասեմ՝ ես հեշտ հանձնվողներից չեմ, ես նաև լավ պաշտպանվել գիտեմ»,- նշել է Արփինե Նիկողոսյանը:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մեկամսյա ժամկետում կարող է պատասխանող կողմը բողոքարկել այն վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել էր 2017 թվականի հունվարի 24-ին: Երկու մասնակիցները ստացել էին հավասար միավորներ, յուրաքանչյուրը` 4 կողմ և 4 դեմ: Մրցույթի արձանագրությունն ու հավակնորդների անձնական գործերն ուղարկվելու էին ՀՀ փոխվարչապետին, վերջինիս առաջարկությունից հետո մարզպետը կայացնելու էր որոշում և այն հրապարակելու էր: Մրցույթից անցել էր մեկ ամսից ավելի, սակայն մարզպետը չէր հրապարակում որոշումը:Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ՝ մարտի 2-ից դադարեցվեցին Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանի լիազորությունները, նույն որոշմամբ՝ մարզպետը դպրոցի տնօրեն նշանակեց Ա.Նիկողոսյանին, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքեց 5 տարի ժամկետով, որից հետո Գոհարիկ Շահբազյանը հարցը բողոքարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...