Սուրբ Սարգսի տոնի պատարագ ծերերի խնամքի կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Սուրբ Սարգսի տոնի պատարագ ծերերի խնամքի կենտրոնում

21:03 16.02.2019

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Արագահաս ու ամենակարող սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում  առավոտյան պատարագ է մատուցվել, երիտասարդների և նորապսակների օրհնության կարգ է կատարվել: Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը օրվա խորհրդով օրհնության կարգն ու պատարագը կատարել է ոչ թե համայնքի եկեղեցում, այլ Ախուրյանի  ծերերի խնամքի կենտրոնում,որտեղ  միայնակ 22 տարեցներ են ապրում:

80-ամյա Սիրվարդ տատին հիշեց իր ջահելությունը, երբ ավանդույթը խախտելով՝ ինքն է ամուսնուն փախցրել։ Հենց Գեորգի պապին Սուրբ Սարգսի տոնի ժամանակ էլ երազում է տեսել, հետո հանդիպել են, ընտանիք են կազմել ու արդեն միասին են 54 տարի։ Միայն թե, այս տարիների ընթացքում կորցրել է տեսողությունը:

«1965 թվի նոյեմբերի 11-ին ամուսնուս փախցրի խանութի դռնից: Հենց երազիս մեջ տեսած տղան էր, որ ասեց, թե ընչի ջուրը խմիր, էս թասով ես բդի տայի քեզի ջուրը, էդ թասի փայլից ես վեր թռա քնիցս»,- հիշել է Սիրվարդ տատին:

Տարեց ամուսինները չորս ամիս է, որ ապրում են Ախուրյանի ծերերի խնամքի կենտրոնում, միակ ամուսնական զույգն են կենտրոնի, մյուս  20 շահառուները միայնակ ու խնամքի կարիք ունեցող տարեցներն են։ Այս օրը առիթ էր նրանց համար հիշելու ջահելությունը, թե ինչպես են նշել Սուրբ Սարգսի տոնը բոլոր ավանդույթներով։

«Ինձ ամենահարազատ,ավանդույթներով հարուստ տոնն է եղել Սուրբ Սարգիսը, ես ինքս եմ միշտ պատրաստել աղի բլիթները, աղանձն ու փոխինձը»,- պատմում էր Վարդուհի Ճուղուրյանը:

«Երեխաներով հավաքվում էինք, ասում էին, որ մահացած ու ամուսին չունեցող կինը պետք է պատրաստեր աղի բլիթները: Էդ կինը թխում էր, մենք էլ աղջիկներով բաժանում էինք իրար մեջ ու ուտում էինք»,- իր հիշողություններով է կիսվել Աղունիկ Ադլոյանը:

Միայնակ ապրող տարեցներին հիմա այդ հուշերն են ապրեցնում։ Ասում են, որ այս տոնը բոլորինն է, այն իր մեջ ավանդույթներ ու հրաշալիքներ ունի, որին շատերն են հավատացել։ Արագահաս Սուրբ Սարգիս զորավարի տոնը ավանդական աղանձով, աղի բլիթներով ու խարույկով նշեցին խնամքի կենտրոնում։ Առաջին անգամ էր նաև, որ պատարագ մատուցվեց այստեղ ապրող տարեցների համար։

«Սուրբ Սարգիսը ,ոչ միայն երիտասարդների սուրբն է, նաև ձեր սուրբն է, համայն քրիստոնյաների սուրբն է: Ինչպես Նիկողայոս հայրապետն է համարվում ամենահաս Սուրբ, այնպես էլ Սուրբ Սարգիսը: Այստեղ պատարագ մատուցվեց նրա համար, որ դուք տկարանալով ու չկարողանալով եկեղեցի այցելել, մենք եկանք ու այստեղ պատարագ մատուցեցինք,որպեսզի դուք էլ հաղորդ լինեք այս տոնին»,- տարեցներին պատարագի խորհուրդն է փոխանել Ախուրյանի հովվության հովի տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը:

Պատարագի ընթացքում հոգևոր հովիվը ներկայացրել է նաև Սուրբ Սարգսի տոնի պատմությունը, ապա խոսել ավանդազրույցներից մեկի մասին ու բացատրել, թե ինչու են այս տոնի ժամանակ ընտանիքներում աղանձ ու փոխինձով խաշիլ պատրաստում։

«Երբ Սուրբ Սարգիսը մարտնչում էր,իր գրպանում լցրած խեծախը մանրվել էր ու դարձել փոխինձ և ճաշակելով՝ նա շարունակում է կռվել թշնամու դեմ: Դրա համար մեր ժողովուրդն այս տոնի ժամանակ խաշիլ, աղանձ ու գնդիկներ են պատրաստում», – պատմել է քահանան:

Սուրբ Սարգսին ժողովուրդը համարում է նաև երիտասարդ ու սիրահար զույգերի բարեխոս։ Ըստ ավանդույթի՝ զորավարը մշտապես օգնել ու աջակցել է այն սիրահարներին, ովքեր ամեն կերպ փորձել են հասնել իրենց սրտի տիրակալներին։

Ծերերի խնամքի կենտրոնում մատուցված պատարագից հետո բոլոր տարեցների համար կատարվել է նաև խոստովանության ու մեղքերի թողության կարգ, իսկ վերջում խնամքի կենտրոնի բնակիչները հաղորդություն են ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP