16:42 23.02.2019
Հայաստանի պետական 18 բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները երեկ հանդիպում են ունեցել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիումը եղել է ոչ պաշտոնական, իսկ քննարկումներն անցել են թեյի սեղանի շուրջ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահների և նախարարի հանդիպմանը հրավիրված է եղել նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ՝ նմանատիպ հանդիպումները բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, շատ կարևոր են։
«Աննախադեպ հանդիպում էր, ոչ ոք նման բան չէր հիշում, առաջին անգամ իրար երես տեսանք, շատերս իրար ճանաչում էինք։ Քննարկեցինք բուհական կրթության խնդիրները և բուհական բարեփոխումների հարցերը», – ասել է Բարսեղյանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև առանձին բուհերի վերաբերող խնդիրներ, մասնակիցները շեշտել են, որ ռեկտորների հանդիպումներ ու քննարկումներ հաճախ են կազմակերպվում, իսկ հոգաբարձուների խորհուրդների նախագահները միշտ մնացել են ստվերում։
«Որոշեցինք առաջարկել, որ հոգաբարձուների խորհուրդների համաժողովի նման մի բան անցկացվի, որին կմասնակցեն բոլոր պետական 18 և միջպետական երեք բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամները, որի ընթացքում կլինի նաև փորձի փոխանակում»,- ասել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը։
Լևոն Բարսեղյանը նաև նշել է,որ հեղափոխությունից հետո այս ոլորտում արմատական փոփոխություններ են կատարվել, և բուհերի կառավարման նախկին սկզբունքը այլևս կիրառելի չէ։
«Դուք պատկերացնում եք, Հայաստանի թիվ մեկ պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը, որոնք եղել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ, հանդիպեին ու քննարկեին բուհերի խնդիրները՝ մանրամասնությամբ, կամ մեզ նման զբաղվեին փաստաթղթերով, սկսեին ուսումնասիրել, նման բան չի եղել, հիմա այլ է», – փոխանցել է նա։
Հոգաբարձուների խորհուրդների նախագահների հանդիպմանը քննարկված խնդիրներից մեկը եղել է համընդհանուր բոլորի համար։ Ներկաները կարծիք են հայտնել, որ պետք է վերականգնել բուհերի և արտադրական ընկերությունների միջև կապը, ու մասնագետներ պատրաստել միայն նրանց պահանջներին համապատասխան։
«Բուհական կրթության և տնտեսության կապը լուրջ խոտանվածություն կամ խաթարվածություն ունի, դիպլոմ արտադրող իրավիճակից հարկավոր է անցնել արդյունաբերությանը, տնտեսությանը իսկական մասնագետներ մատակարարելու վիճակին։ Իներցիոն բուհական կրթությունը արմատական բարեփոխման կարիք ունի, սա մտահոգություն էր, որը բոլորի մոտ կար»,- ասել է Լևոն Բարսեղյանը։
Նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումն ավարտվել է երեկոյան ժամը 22-ին։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...