Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդների անունները

12:38 25.02.2019

Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների անունները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է փետրվարի 22-ին: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն արդեն ուսումնասիրել են հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, թե դրանք ինչքանով են համապատասխանում ներկայացվող պահանջներին:

Այս ուսումնասիրություններից հետո միայն հավակնորդները կճանաչվեն թեկնածուներ: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական ներկայացրեց:

Հավակնորդների փաստաթղթերի ուսումնասիրմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից 8-ը: Նախագահ Լևոն Բարսեղյանը նախ ստուգեց հայտերի ընդունման գրանցամատյանը, որից հետո հայտարարեց, որ հավակնորդները 4-ն են, և վերջին 3 օրերին էին  փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացրել: Հավակնորդների փաստաթղթերի փաթեթները բացվեցին հայտերի ընդունման հաջորդականությամբ:
Մրցույթի մասնակցության առաջին հայտը ներկայացրել էր Եվրասիական միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության, Բրյուսովի անվան համալսարանի անգլիական  ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Նա ութ տարի նաև դասախոսել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտում: Բանասիրական գիտությունների դոկտոր Լուսինե Ֆլջյանի բոլոր փաստաթղթերը համապատասխանում էին թեկնածուներին ներկայացված պահանջներին և առանց քննարկման ընդունվեցին:
Հաջորդը բացվեց Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանի փաստաթղթերի փաթեթը: Նա ունի դասախոսի  առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, իսկ թե հանրային կառավարման գործունեությունը համապատասխանո՞ւմ էր մրցույթի չափորոշիչներին, թե՞ ոչ, հիմնավորում պահանջվեց  իրավաբանից, ով փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո տվեց դրական եզրակացություն:
Մինչ հաջորդ երկու հայտերի ուսումնասիրությանն անցնելը, հոգաբարձուների խորհրդի քարտուղարը ներկաներին փոխանցեց հավակնորդների պահանջը, որը վերաբերում էր նրանց ներկայացրած բուհի զարգացման հայեցակարգի փաթեթներին: Բանն այն է, որ հավակնորդները պահանջել էին, որ եթե ներկայացված փաստաթղթերը չհամապատասխանեն մրցույթի պահանջներին, ապա իրենց հայեցակարգային փաստաթղթերի փաթեթները չբացվեն։
Խնդրանքն ընդունվեց, և քննարկման դրվեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Ավետիսյանի փաստաթղթերի փաթեթը: Պարզվեց, որ հավակնորդը վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության ոլորտում 5 տարվա վարչական աշխատանքի փորձի պահանջին չի համապատասխանում:
Նույն խնդիրը կար նաև այս բուհի ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ և դասախոս Մանուշակ Կարապետյանի դեպքում:Պարզվեց՝ ավագ դպրոցի փոխտնօրենի աշխատանքը հանրային կառավարում չի համարվում, իսկ օրենքի մեկնաբանությունը ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նախագահը զանգահարեց նաև Կրթության ու գիտության նախարարության իրավաբանին, ով փոխանցեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներով Մանուշակ Ավետիսյանի աշխատանքային ստաժը  վարչական աշխատանք չի համարվում:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը Կրթության և գիտության նախարարության իրավաբանին տեղեկացրել էր, որ Մանուշակ Կարապետյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ թիվ 3 ավագ դպրոցը համարվում է ՇՊՀ-ի ստորաբաժանում և այս դեպքում հավակնորդի ստաժը համարվում է վարչական։
Մանուշակ Կարապետյանը կհամարվի՞ ռեկտորի թեկնածու, թե՞ ոչ, կորոշվի մրցույթի անցկացման օրը ՝ մարտի 2-ին: Մինչ այդ, հոգաբարձուների խորհրդի նախագահը գրությամբ դիմելու է  Կրթության և գիտության նախարարություն: Իսկ ռեկտոր կընտրվի այն թեկնածուն, ով փակ և գաղտնի քվեարկությամբ կստանա խորհրդի 24 անդամների ձայների կեսից ավելին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP