Շիրակի մարզում վառարանով տաքացվող դպրոցներ այլևս չեն լինելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզում վառարանով տաքացվող դպրոցներ այլևս չեն լինելու

22:59 25.02.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ: Հանրակրթության ոլորտում եղած  խնդիրներից խոսելիս մարզպետը նշել է ՝ կան հստակ գծված կարմիր գծեր, որոնցից այն կողմ անցնող դպրոցների տնօրենները կամ կրթական ոլորտում գտնվող մասնագետները կենթարկվեն պատասխանատվության։

«Կլինեն մարդիկ, ովքեր կապահովեն մեր առաջընթացը կրթության ոլորտում, այդ մարդկանց հետ կաշխատենք, նրանց հետ կպայքարենք, այդ մարդկանց հետ առաջ կգնանք, իսկ մարդիկ, ովքեր կխանգարեն մեր պետության զարգացմանը, իրենց հետ մենք ճանապարհ չունենք գնալու», – նշել է Շիրակի մարզպետը:

Մարզում ուսուցչական անձնակազմում սերնդափոխությունն ապահովելու համար կստեղծվի մանկավարժների բանկ, որտեղ կներառվեն համապատասխան կրթություն ունեցող մասնագետների անձնական տվյալները, իսկ թափուր հաստիքներ ունենալու դեպքում դրանք կօգնեն  լրացնել: Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ մարզի դպրոցներում հաջորդ տարվա ջեռուցման սեզոնի մեկնարկին այլևս  վառարաններով տաքացվող դասասենյակներ չեն լինելու:

«Շիրակի մարզում հիմա կա 18 դպրոց, որոնք ամբողջությամբ ջեռուցվում են վառարաններով ու դիզվառելիքով: Հաջորդ տարվա մեկնարկին այդ կոմպոնենտից կհրաժարվենք, հարիր չի նոր Հայաստանում երեխաներին բերել ու այդ սանիտարական պայմաններում ծառայություն մատուցել: Նախարարությունն ունի հստակ մոտեցումներ խնդիրը լուծելու ուղղությամբ»,- տեղեկացրել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն էլ տնօրեններին հայտնել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը փոփոխության կենթարկվեն դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, ուսումնական պլանների կազմման և դպրոցների ֆինանսավորման  մոտեցումները, որից շահեկան դիրքում կհայտնվեն հատկապես քիչ աշակերտ ունեցող գյուղական դպրոցները։

«Ֆինանսական բանաձևի մասով քննարկվում է երկու տարբերակ, շուտով կունենանք նաև նոր ֆինանսական  ձևաչափ: Նախատեսվում է մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին ֆինանսավորումը  հատկացնել դասարան-կոմպլեկտավորում սկզբունքով, իսկ 301 և ավելի աշակերտական համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կշարունակվի իրականացվել աշակերտների թվով ՝ ինչպես հիմա»,- ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Մարզպետի  հանձնարարությամբ Շիրակի  մարզպետարանում կստեղծվի նաև աշխատանքային խումբ, որը կզբաղվի կրթական ոլորտի զարգացման հարցերով և խնդիրների ուսումնասիրությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP