Դպրոցներում եղել են արտոնյալ ու հովանավորվող տնօրեններ, այդպիսի բան այլևս չի լինելու. Տիգրան Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Դպրոցներում եղել են արտոնյալ ու հովանավորվող տնօրեններ, այդպիսի բան այլևս չի լինելու. Տիգրան Պետրոսյան

00:40 26.02.2019

Շիրակի մարզպետը փետրվարի 25-ին անդրադարձել է մարզի դպրոցներում հայտաբերված չարաշահումներին։ Ըստ մարզպետի՝ հայտնաբերված չարաշահումներն ու հարուցված քրեական գործերը հետևանք են այն բանի, որ որոշ դպրոցների տնօրեններ եղել են արտոնյալներ և ունեցել են հովանավորողներ, գործել են միանձնյա և հիմնականում ներառական կրթության բաղադրիչում կատարել դիրքի չարաշահումներ։

Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է նաև Աշոցքի  համայնքի ղեկավարի՝ ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ    արձակուրդում գտնվելու ընթացքում կայացրած հակաօրինական որոշումներին: Խնդիրը մանրամասն ուսումնասիրելու համար տրվել է հատուկ հանձնարարական։

«Հանձնարարել եմ ստուգել այդ գործընթացի իրավաչափությունը: Այսօր ես հանդիպում եմ ունեցել Աշոցքի և Հառիճի նորընտիր համայնքապետերի հետ: Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանին կոնկրետ այս դեպքով խորհուրդ ենք տվել, առաջարկել ենք անվավեր ճանաչել այդ որոշումները, և իրենք պետք է վերանայեն կայացված որոշումները»,- մեկնաբանել է Շիրակի մարզպետը:

Տիգրան Պետրոսյանը պատասխանել է նաև SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ու անդրադարձել Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ դպրոցի դատարանը վերջերս բավարարել էր դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կայացրած որոշման, ով դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկու հավասար միավորներ ստացած թեկնածուներից տնօրեն էր նշանակել Արփինե Նիկողոսյանին:

«Վաղեմություն ունեցող գործերին արձագանքելն ու որոշում կայացնելը շատ դժվար է: Ես հակված էի, որ մարզպետարանի կողմից որևէ  գործողություն չձեռնարկվեր: Այստեղ երեք կողմ կա, երկու տնօրեններն ու մարզպետարանը, հիմա եթե ներկայիս տնօրենը կորոշի, որ ինքը համաձայն չի դատարանի որոշման հետ, դա իր մոտեցումն է, մենք կսպասենք, մի ամիս ժամանակ ունենք, դրանից հետո այս գործընթացը կավարտենք», – պատասխանել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP