Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ

14:19 26.02.2019

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ  երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների:

Այսպիսի փոփոխություն է սպասվում նաև Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում, որտեղ խնամվում են ոչ միայն Շիրակի մարզի տարածաշրջանի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 47 երեխաներ:

11 տարեկան Տիգրան Կիրակոսյանը 5 տարի է`հաճախում է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց։ Արդեն տառաճանաչ է, կարողանում է գրել, կարդալ, բայց չի խոսում: Իր մտքերն արտահայտում է միայն հեռախոսի ստեղնաշարի միջոցով։ Աուտիզմ ունեցող տղան մյուսներից առանձանում է երաժշտության ու գրականության հանդեպ մեծ հետաքրքրությամբ:
Տիգրանի կողքին սովորում են նաև հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող ու Դաունի  համախտանիշով երեխաներ: Նրանք 46 -ն են, նրանցից 21-ին ծնողներն ամեն օր տուն են տանում, մյուսները գիշերում են դպրոցում: Սոնան, Վոլոդյան  ու Նարինեն նույն ընտանիքից են: Այստեղ են գիշերում, մայրն առողջական խնդիրներ ունի, երեխաների խնամքով հայրն է զբաղվում, երեխաներին տուն է տանում միայն հանգստյան օրերին:
Արթիկի հատուկ դպրոցը ֆիզիկական ու մտավոր խնդիրներով երեխաների համար ապահովված  է գույքով ու դիտակտիկ պարագաներով, դժվարությամբ տեղաշարժվող աշակերտների համար ունի նաև հատուկ ներառական մարզասարքեր, որոնց օգնությամբ վերականգնում են հենաշարժողական ֆունկցիայի գործունեությունը: Կրթությունը կազմակերպվում է հատուկ մեթոդներով՝ ավազաթերապիայով, ֆիզիոթերապիայով: Միայն թե շենքն է հին, կառուցվել է 1961 թվականին ու երբևէ չի վերանորոգվել:
Մի քանի ամիս անց դպրոցը կվերակազմավորվի աջակցման կենտրոնի: Հատուկ խնամքի կարիք ունեցող այս երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն հանրակրթական դպրոցներում։ Մասնագետներն այս համընդհանուր ներառականության ծրագրի մոտեցումներն ընդունելի չեն  համարում: Ըստ նրանց՝ հանրակրթական դպրոցներում այսպիսի երեխաների համար   անհրաժեշտ պայմաններ չկան, և դա միայն կրթականին չի վերաբերում։
«Իրենք թույլ են իրենց ունակություններով այն երեխաներից, ովքեր սովորում են հանրակրթական դպրոցներում։ Իրենք չեն հասցնի մյուս երեխաների հետ թե՛ սովորել, թե՛ հարմարվել այդ  միջավայրին ու պայմաններին, իսկ այստեղ կա առանձնահատուկ ուշադրություն, այնտեղ, կարծում եմ, խնդիրներ կլինեն»,- ասում է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի հոգեբան Անի Արղամալյանը։
Հանրակրթական դպրոցների մասնագետները դեռ պետք է վերապատրաստվեն, իսկ Արթիկի  հատուկ դպրոցը վերակազմավորվելուց հետո այս փորձառու մասնագետների կարիքը չի ունենա, 52 աշխատողի կեսից ավելին կորցնելու է աշխատանքը:
«Թափուր աշխատատեղ ունեինք, գալիս էին ընդունվելու, երեխաներին տեսնելով`ասում էին, որ ի վիճակի չեն էս երեխաների հետ աշխատել։ Հիմա այդ մարդիկ, որպես ուսուցիչ, աշխատում են այն դպրոցներում, որտեղ տանելու են այս երեխաներին, կկարողանա՞ն, ի վիճակի՞ են արդյոք հիմա  կրթել այն երեխաներին, որոնցից ամիսներ առաջ հրաժարվեցին»,- պատմել է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արման Հակոբյանը։
Բայց թե ինչ գործառույթ է իրականացնելու այս դպրոցը վերակազմավորումից հետո, առայժմ  հստակեցված չէ: Կրթության նախարարությունից միայն հայտնել են, որ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները սեպտեմբերից այստեղ չեն հաճախելու, գիշերակաց չի լինելու, և կենտրոնը միայն զբաղվելու է հանրակրթական դպրոցների համար մասնագետների վերապատրաստմամբ և երեխաների կարիքների գնահատմամբ։
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP