Հենրիխ Մխիթարյանն «Էվերթոնի դեմ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Հենրիխ Մխիթարյանն «Էվերթոնի դեմ»

13:06 19.09.2017

Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ» -«Էվերթոն» խաղում ամենաբարձ միավորներ ստացած ֆուտբոլիստների ցանկում է: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 4-0 հաշվով: 

Whoscored.com-ի գնահատականով Հենրիխ Մխիթարյանը ստացել է 8 միավոր: Այս խաղում Մխիթարյաննը իր առաջին գոլն էր խփել  Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:  «Կարմիր սատանաների» կազմում մեկնարկից խաղացող Հենրիխ Մխիթարյանը «Էվերթոնի» դարպասը գրավել էր 83-րդ րոպեին և փոխարինվել է 88-րդ րոպեին:

Մխիթարյանի գործողությունները տեսանյութով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

19:06 29.04.2024

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին 0-1 հաշվով պարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Մոլդովայի պատանեկան հավաքականին: Հայաստանի պատանեկան հավաքականը երեք միավորով գրավեց երրորդ տեղը: Մրցաշարում հաղթեց Բուլղարիայի Մ16 հավաքականը, որը վաստակեց 9 միավոր: ...

Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»

18:30 29.04.2024

Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»

Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Ստեֆանո Սենսին 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում. նրանց համաձայնագրերը ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին։ Չիլիացի Սանչեսն «Ինտերում» 139 խաղում խփել է 24 գոլ, կատարել 27 արդյունավետ փոխանցում։ Ստեֆանո Սենսին 56 խաղում դարձել է […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի գավաթակիր

17:44 29.04.2024

Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի գավաթակիր

Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկության գնդի հրում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սարգիսը Ստեփանյանը, գրանցելով 11,23 մ արդյունք, գերազանցել է իր նախկին ցուցանիշը: ...

Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

17:18 29.04.2024

Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ «Ես լի եմ էներգիայով խաղալու համար։ Կարևոր չէ, թե ով կլինի մարզիչը հավաքականում։ Անելու եմ ամեն ինչ` հավաքական վերադառնալու համար։ Շատ եմ ցանկանում խաղալ հավաքականում և հուսով եմ` կրկին կհագնեմ մեր ազգային թիմի մարզաշապիկը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч […] ...

Լուիս Էնրիկեն վստահ է, որ ՊՍԺ-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

16:50 29.04.2024

Լուիս Էնրիկեն վստահ է, որ ՊՍԺ-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ֆրանսիական թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Մեզ երկու տիտղոս է պակասում և ամեն ինչ կանենք դրանք նվաճելու համար: Համոզված եմ, որ մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սա է իմ նպատակը։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ տեխնիկապես, տակտիկապես և հոգեպես մեզ շատ դժվար է հաղթել։ Սա […] ...

BACK_TO_TOP