Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել

18:00 28.11.2019

Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս:

Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության ու հանրային ժամանցի կենտրոն էր, որի կողքին էր կառուցված նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1988-ի երկրաշարժից հետո Բարեկամության շատրվանը մի ամբողջ տնակային ավանի նկարագիրը դարձավ:

Քաղաքի խորհրդանիշ Բարեկամության շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն այժմ ձեռնամուխ է եղել արվեստի նմուշի վերականգմանը: Պատմում է` շատրվանի նախագծումը Գյումրիում հոր երկրորդ գործն է Դրամատիկական թատրոնի շենքից  հետո:

«Ֆանտանի» նախագծման աշխատանքները Արթուր Թարխանյանը կատարել է հենց Լենինականի նախագծային արվեստանոցում, նախագծից ոչինչ չի պահպանվել, կան միայն ճարտարապետի ձեռագիր էսքիզները: Խորհրդային շրջանի արվեստի նմուշը, որպես մոնումենտալ քանդակ, 88-ից հետո փոխեց իր նշանակությունը:

Ազատ տարածքում առաջինը հայտնվեցին տնակները: 31 տարի երկաթե կոնստրուկցիաները հենց այսպես պահպանվեցին, հոգատար գտնվեցին հարևանությամբ ապրող տնակի բնակիչները: Շատրվանից պակասեց միայն ջրային ներքին ցանցը, որը թալանից պաշտպանել բնակիչներն անզոր են եղել:

Բարեկամության շատրվանը վերանորոգելու` երբևէ եղած առաջարկները նախագիծ չեն էլ դարձել: Այս նախաձեռնությունը հավակնում է իրականանալ: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատրաստ է իր հոր գործը նորովի շարունակել: Անահիտ Թարխանյանի նախագծմամբ` շատրվանը կպահպանի նախկին տեսքը ու կներկայանա ոչ որպես շատրվան։

«Շատրվանն ինձ համար կարևոր է 2 տեսակետից, նախ` դա իմ հոր՝ Արթուր Թարխանյանի վերջին գործն է Գյումրիում, երկրորդ` այն հայկական մոդեռնիզմի գրեթե վերջին ամենավառ գործերից է, բայց այդ շատրվանը Գյումրիում գործեց 4 տարի: Զարմանալի էր ինձ համար, որ երբ ես տարածք գնացի, շատրվանի երկաթյա էլեմենտները, որոնք թափվել էին, բնակիչները շատ խնամքով հավաքել էին, ոչ ոք չէր փչացրել այն: Հիմա, ըստ այս նախագծի, շատրվանը, կլինի լուսային հետաքրքիր էֆեկտներով ու ջրային շիթերով շրջափակված, այսինքն` լույսերը փոխարինելու են ջրին, որը ցայտում էր շատրվանից»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ճարտարապետը:

Խորհրդային շրջանի արթ-արվեստի բացառիկ նմուշներից մեկը նույնիսկ հենց այս տեսքով, ժանգոտված մետաղներով ու արդեն անբնակ  տնակներով շրջապատված, չի դադարում հետաքրքրել քաղաք այցելող հյուրերին: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հավատում է, որ մեկ տարի անց այն կունենա այն տեսքը, ինչպիսին նախագծի եռաչափ մոդելում է:

Շատրվանը` որպես հուշարձան, կդառնա հանրային վայր: Ծայրամասային այս թաղամասում այլ ենթակառուցվածքների նորոգումը, բարեկարգումը ևս նախագծում են:

«Մենք այսօր, ցավոք, ունենք ծայրամասային թաղամասեր` անմխիթար վիճակում, որտեղ որոշակի տնտեսական կոնցեպտեր են պետք: Թաղամասի էներգետիկան ու տնտեսական հնարավորությունները, եթե ճիշտ օգտագործվեն, կվերափոխվի ամբողջ տարածքը, ու դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նախագծային աշխատանքների ավարտը մոտ է, մնում է շատրվանի վերականգման և Մանուշյան փողոցն իր թաղամասով բարեկարգմանն ուղղված ֆինանսական հարցերի կարգավորումը: Ճարտարապետի, մարզային ու քաղաքային իշխանությունների քննարկումների արդյունքում որոշվել է դիմել տարբեր միջազգային այնպիսի կառույցների, որոնք հետաքրքրված են մշակութային շինությունների պահպանմամբ:

Նախաձեռնող խումբը չի բացառում նաև դրամահավաքի անցկացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը Ռուբիոյին անվանել է իր լավագույն ընկերը ԱՄՆ վարչակազմում

09:28 09.05.2025

Վենսը Ռուբիոյին անվանել է իր լավագույն ընկերը ԱՄՆ վարչակազմում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարում է իր լավագույն ընկերը ամերիկյան վարչակազմում և պարբերաբար շփվում է նրա հետ։ «Մարկոն, հավանաբար, իմ լավագույն ընկերն է ամերիկյան վարչակազմում: Մենք անընդհատ ժամանակ ենք անցկացնում միասին և շփվում ենք: Նա, իսկապես, լավ աշխատանք է կատարում, և ես, իհարկե, փորձում եմ իմ պաշտոնում կատարել լավագույն աշխատանքը, […] ...

Խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել․ ՀՀ նախագահ

09:16 09.05.2025

Խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։ Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության […] ...

Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի ՛ լինելու. Նիկոլ Փաշինյան

09:14 09.05.2025

Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի ՛ լինելու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով. «Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80- կը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի […] ...

Պուտինը Սի Ծինփինին առաջարկել է համագործակցել միջազգային ասպարեզում առկա մարտահրավերներին դիմակայելու համար

09:06 09.05.2025

Պուտինը Սի Ծինփինին առաջարկել է համագործակցել միջազգային ասպարեզում առկա մարտահրավերներին դիմակայելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին առաջարկել է համագործակցել միջազգային ասպարեզում առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միշտ եղել են նույն նավակում և աջակցել են միմյանց, և երկու երկրների բարեկամությունն անքակտելի է»,- ասվում է Կրեմլում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո […] ...

Հնդկական բանակը հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները

08:55 09.05.2025

Հնդկական բանակը հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները

Հնդկական բանակն անցած գիշեր հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները։ Այս մասին ասվում է երկրի զինված ուժերի հրապարակած հայտարարության մեջ։ «2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Պակիստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի միջոցով արևմտյան սահմանի ողջ երկայնքով: Պակիստանի ուժերը նաև դիմել են հրադադարի բազմաթիվ խախտումների Ջամու և […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:45 09.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP