10:59 20.12.2017
Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկում է տվյալագիտության բակալվրի աստիճան: 2018 թվականի սեպտեմբեր ամսից մեր երկրում առաջին անգամ կդրվի նոր՝ տվյալագիտության բակալավրի աստիճանի մեկնարկը: Ծրագրի հիմնական շեշտադրումը լինելու է մաթեմատիկան, վիճակագրությունը և հաշվարկումը: Մեկ տարի սովորելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ընտրել նեղ մասնագիտացում՝ գործարար վերլուծության կամ կենսաինֆորմատիկայի ոլորտում:
Ծրագրի մեկնարկի առիթով այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տվյալ մասնագիտության մասնագետները ներկայացրել են դրա առանձնահատկություններն ու կարևորւթյունը 21-րդ դարում: ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արամ Խալաթյանի խոսքով՝ խոշորգայուն ընկերությունները այս մասնագիտությամբ հմտացածներին ֆուտբոլիստների պես գնում են միլոնավոր դոլարներով.« «Մաքենզի» ընկերությունը կատարել է հետազոտություն և կանխատեսել է ողջ աշխարհում այս մասնագետների 500 հազար դեֆիցիտ, սա խոսում է այն մասին, որ այս մասնագիտությունը պահանջված է»,-նշեց Խալաթյանը: Վերջինիսի խոսքով՝ սա հենց այն մասնագիտությունն է, որ Հայաստանի ապագայի համար կարևոր դերակատարում կարող է ունենալ:
Տվյալագիտության բակալավրի աստիճանը միջգիտակարգային աստիճան է, որն իր մեջ ներառում է վիճակագրական մոդելավորման, մեքենայաուսուցման և հաշվիչ գիտությունների հիմնական դրույթները: Ավարտելուց յետո ուսանողները կտիրապետեն հսկայածավալ տվյալները կառավարելու հմտություններին: Տվյալագիտության նպատակը էլեկտրոնային տվյալներից գիտելիքի ստացումն է: Այն ամենարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Ըստ որոշ գնահատականների՝ ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, տվյալագիտության աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը հասնում է մինչև 50%-ի: Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը, IBM-ը, հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար:
13:57 09.05.2025
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակովՄայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
13:40 09.05.2025
Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...
13:25 09.05.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանԽաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...
13:10 09.05.2025
Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետոԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...
12:55 09.05.2025
Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակինՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...
12:34 09.05.2025
Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքըԽորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...