23:00 20.04.2020
Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։
Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի հայտարարություններով հայտնի, հակահայկական տխրահռչակ «ASİMDER» կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։
Նա նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հողերի վրա պետություն հիմնելու երազանք փայփայող հայերին։
«Այսպես կոչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնումը թույլ տված Ֆրանսիան հիմա էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի վրա»,- բողոքել է Գյուլբեյը։
Իսկ Ռուսաստանին վերջինս մեղադրել է դարեր շարունակ «թուրքերի արյունը թափելու և հայերի ձեռքով մուսուլմանների կոտորածներ իրականացնելու մեջ»։
13:24 12.05.2025
Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիսՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Մասնագետները […] ...
13:17 12.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...
13:10 12.05.2025
Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […] ...
12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...
12:49 12.05.2025
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...
12:38 12.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԵրկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Մայիսի 12-ին 4079 արևային բծերի խմբում (N08W89) գրանցվեց M1.9 ուժգնությամբ 11 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հասել է R1-ի (թույլ), իսկ Երկրի […] ...