23:33 12.06.2020
Այսօր Շիրակի մարզում հերթական ստուգումներ է կատարել Սննդի անվտանգության տեսչական մարմինը՝ կառույցի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեսչական մարմնի պատասխանատուները ստուգումները սկսել են Մարալիկ քաղաքից, Գյումրիում էլ ուսումնասիրություններ կատարել են կենտրոնում գործող սրճարաններում, հանրային սննդի կետերում ու արտադրամասերում։ Բոլոր տնտեսվարողների մոտ հիմնականում հայտնաբերել են նույն խախտումները, կազմվել են արձանագրություններ, մի քանիսի մոտ խախտումների կրկնակի դեպքեր էին, իսկ կասեցումները կլինեն պարետի որոշումներից հետո։
Սննդի անվտանգության տեսուչները սրճարաններում, հանրային սննդի կետերում նախ ուշադրություն էին դարձնում ախտահանիչ միջոցների ապահովմանը, ինչպես նաև պահանջում էին աշխատակիցների ու հաճախորդների ջերմաչափումների գրանցամատյանները։
Մատյաններում գրանցման խախտումներ կային, սրճարաններում աչքի ընկնող մյուս խախտումը սեղանների դասավորվածությունն էր, որոնց միջև անհրաժեշտ 1.5 մետր հեռավորությունը պահպանված չէր։
Հարևանությամբ գործող մեկ այլ սրճարանում մեկ շաբաթ առաջ էր տեսչական մարմինը խախտումներ արձանագրել, եղել էր 24 ժամով կասեցում, բայց այս անգամ ևս խախտումներ գտան, սպասարկման սրահում բացակայում էին նաև փակ աղբամանները։
Ստուգումների մյուս վայրն արդեn հացաբուլկեղենի արտադրամասն էր: Տեսուչները սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման խախտումներ չհայտնաբերեցին։
Տեսչական մարմնի ստուգումները Հանրապետության տարբեր քաղաքներում ամենօրյա են, որոնց արդյունքում՝ խախտումների պատճառով բազմաթիվ կասեցումների որոշումներ են կայացվում։ Տեսչական մարմնի ղեկավարը թվարկեց այն խախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում։
«Հիմնական խախտումները, ինչին հանդիպում ենք մեր ստուգայցերի ընթացքում՝ սոցիալական հեռավորության բացակայությունն է սեղանների շուրջ, հերթերը, որոնք առաջանում են խանութներում, դիմակների ոչ պատշաճ կրելը և մատյանների անհամապատասխան լրացնելը: Օրական մոտ 100 կասեցում ենք իրականացնում, երբեմն միջինը 50-60 կասեցման դեպքեր ենք արձանագրում»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը:
Վերահսկողությունն ինչպես է կազամակերպվում ռեստորանների ու հարսանյաց սրահների դեպքում և հատկապես քաղաքից դուրս գործող հանգստյան գոտիներում, որտեղ ոստիկանական շուրջօրյա հսկողություն չկա և բազմամարդ հարսանիքներ ու այլ միջոցառումներ են տեղի ունենում։
«Ես ինքս առաջարկել եմ արդեն ֆինանսական տույժերը կիրառել, տեսնենք՝ պարետատունը ինչ կորոշի: Էն ռեստորանները, որոնք նախատեսված են միայն հարսանիքների համար, միայն փակելով հարցը չենք լուծի, որովհետև էսօր չեն անի, երեք օր հետո նորից կանեն, ու էդ երեք օրերի տեղը կհանեն, և չի բացառվում, որ 72 ժամյա փակելու ընթացքում իրենք նախատեսված որևէ միջոցառում ունենան»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ խախտումների հայտաբերումից և զգուշացումներից հետո հարսանիքներ կամ բազմամարդ միջոցառումներ անցկացնելու երրորդ դեպքն արձանագրելիս պատժամիջոցները ավելի խիստ են լինում, վարչականից բացի՝ ընդհուպ երկարաժամկետ կասեցումներ։
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...