23:16 12.06.2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանական կարգախմբերը ուժեղացված հսկողություն են սահմանել հանրային վայրերում։ Հիմնականում սահմանված ռեժիմի կանոնների պահպանմանն են հետևում։ Այս մասին հայտնել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը։
SHANTNEWS-ը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսով վարակվածների թվում արդյոք շատ կան ոստիկաններ։ Վարչության պետի տեղակալը կոնկրետ տեղեկատվություն այս մասին չի հայտնել, միայն անդրադարձել է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը։ Ոստիկանությունը նաև ուշադրության կենտրոնում է պահում հոգեհանգիստների և հուղարկավորությունների արարողությունները, որպեսզի բացառեն մարդկանց կուտակումները։
«Ոստիկանությունը բազմաթիվ ծառայություններ է իրականացնում, դիմակ չկրողների նկատմամբ վարչական ներգործության միջոցներ ենք կիրառում, նաև ինքնամեկուսացված անձանց հետ ենք աշխատանքներ կատարում:
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մեր բնակիչներին հուղարկավորությունների և հոգեհանգիստների մասնակցելուց խուսափեն: Փորձը ցույց է տվել, որ էդ բռնկումները տեղի են ունենում հիմնականում բազմամարդ հավաքներից հետո, որոնցից են նաև հուղարկավորությունները, հոգեհանգստի և հոգեհացի արարողությունները:
Բոլոր նման վայրերում ոստիկանությունը ունի վերակարգեր, հունիսի երեքի պարետի որոշմամբ՝ աշխատանքներում ներգրավեցին նաև ՏԻՄ-երը, համատեղ այցեր ենք կատարում, և դրական արդյունք ունենք»,- նշել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Սարգիս Ուռուշանյանը:
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...