23:03 22.09.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որտեղ քննարկվել է վերջերս Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպը: Պետությունների ղեկավարների երկխոսության մանրամասների մասին պատմել է Le Monde թերթը։
ԶԼՄ-ների հրապարակման համաձայն ՝ երկխոսությունում արծարծվել է այն թեման, թե Նավալնին կարող էր ինքն էլ չպարզված պատճառներով թույն ընդունել։ Ընդ որում՝ Մակրոնը անհամաձայնություն է հայտնել այդ տեսակետի հետ։
Բացի այդ, քննարկման ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ եվրոպացի մասնագետներն իրենց տվյալները չեն տրամադրում Ռուսաստանի գործընկերներին, ինչը հանգեցնում է հետաքննության բարդացման:
Le Monde-ը նաև գրում է, որ Պուտինն հանդես է եկել առաջարկությամբ՝ հետաքննություն նախաձեռնել Լատվիայում, որտեղ բնակվում է «Նովիչոկ» խմբի նյութի ստեղծողներից մեկը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նավալնիին տեղափոոխղ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերին տեղափոխել են հիվանդանոց։ Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է:
Նավալնին կոմայի մեջ էր, նրան տեղափոխել էին Գերմանիա։ Գերմանացի բժիշկները հայտարարել էին «Նովիչոկ» խմբի նյութից նրա թունավորման մասին։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութերի նշաններ չեն հայտնաբերվել նախքան Գերմանիա տեղափոխվելը։
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...